Հյուսիսային Կորեայի հերթական բալիստիկ հրթիռի փորձարկումն անհաջող է անցել
Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, ամենայն հավանականությամբ, ավարտվել է անհաջողությամբ:
Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հարավկորեացի զինվորականներին հղումով։
«Հյուսիսային Կորեան անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Փհենյանի տարածքից դեպի Ճապոնական ծով: Արձակումը գնահատվում է որպես ձախողված», - ասվում է Միացյալ շտաբերի պետերի հայտարարության մեջ։
Սեուլը հավելել է, որ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները վերլուծություններ են անցկացնում։