Մեկնարկել են Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները Բոլոր ռազմագերիները պետք է վերադառնան, մեր երկիրը պետք է ազատագրվի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մաստարա գյուղում հրդեհ է բռնկվել Փյունիկը Մինսկի Դինամոյին կընդունի Հանրապետական մարզադաշտում Ջրային պարեկները անցան գործի․ ինչ տուգանքներ կսպասվեն հասարակական կարգը խախտողներին Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ The Jerusalem Post Կոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kawasaki»-ն․ մոտոցիկլավարը հիվանդանոցում է Ճնշումներ են գործադրել, որ մարդիկ չգային հանրահավաքին, բայց եկան. Սրբազան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Դատապարտյալի հեռուստացույցի միջից հեռախոս են հայտնաբերել Տավուշում զինծառայողներ են դանակահարվել․ ավտոմեքենան արագ վարելու համար վիճաբանել էին Արտոնյալներ չե՛ն լինելու․ քաղաքապետարանը ապամոնտաժում է չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները (տեսանյութ) Տիգրան Բարսեղյանը հեռանում է Սլովանից Ըստ ԱՄՆ-ի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել Հայկական կողմը կարևորում է Չինաստանի փորձը ՀՀ բուհերում․ խոսել են նոր համագործակցություններից 18-ամյա վարորդը Սևանում «Նիվա»-ով բախվել է ծառին և գլխիվայր շրջվել ԵՄ-ն աջակցում է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին․Azatutyun
Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը
Դժվարին վիճակը պետք է ընկալել որպես նոր հնարավորություն․ ՆԳ փոխնախարարը գնահատել է աղետի հետևանքները Կարևոր հարց է աշխատավայրում ազգային փոքրամասնությունների, ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությունը Սահմանազատում ու սահմանագծում տեղի չի ունենալու․ հեռու չէ, երբ գյուղերը սկսեն մեջ-մեջ կիսել «Սրբազա'ն, հետ քայլ չանեք», «Երբե'ք». Սրբազանի խոստումը` Մեղրիում (տեսանյութ) Տաթև-Աղվանի-Կապան մայրուղին է՝ անմխիթար վիճակում․ ռազմավարական նշանակությունը անգնահատելի է Փաշինյանը խաբում է, գիտենք` ինչ է եղել պատերազմին, մեղքն իրենցն է, միայն «զոմբիներն» են հավատում (տեսանյութ) Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին Սրբազանին հավատում ենք, կկարողանանք փոխել, պատերազմից հետո Մեղրիում կյանքը շատ տխուր է (տեսանյութ) Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը կազատվի պաշտոնից. Փաշինյանը որոշում է ստորագրել Մեղրիի մուտքի մոտ Բագրատ Սրբազանին դիմավորում է Մեղրիի հոգևոր հովիվը (տեսանյութ) «Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. նրանցից մեկին տեղափոխել են հիվանդանոց Սրբազանը հանդիպում է Մեղրիի և Ագարակի բնակիչների հետ․ ՈՒՂԻՂ«Դուստր Մարիաննա» ՍՊԸ որոշ ապրանքատեսակներում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ Այս իշխանության օրոք պետական պարտքն աճել է 5,5 միլիարդ դոլարով․ բեռը թողնում են սերունդների ուսերին 3-րդ անգամ Lexus-ը տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք. վարորդը ՌԴ-ում վթարի մասնակից է եղել ԱԺ Հայաստան-Գերմանիա խումբը Ռոթի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԳյումրիում ցայտաղբյուրին շան միզելու հարցի շուրջ վեճի պատճառով սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել էՀուլիսի 1-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՌուսական մարդասիրական առաքելությունը 7տ հումանիտար օգնություն է տարել Լոռի (լուսանկարներ)Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն․ օրը հայտնի էԹեհրանն ու Մոսկվան համաձայնության են եկել Ռուսաստանից Իրան բնական գազի մատակարարման վերաբերյալ. Վահե ԴավթյանԶբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվելՀունիսի 29-ի երեկոյան, 30-ին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԳազայի հատվածում զոհերի թիվը հասել է 37 765-իԱշոտյանի գործը կարած է, վկայի հարցաքննության արդյունքները ցույց տվեցին, որ որևէ մեղադրանքի հիմք չկա․ Գագիկ Մինասյան (տեսանյութ)Որքան բարդ և խորն են հիմնախնդիրները, որով և՝ մեծ ու բազմազան սպասումները Հայ Եկեղեցուց և եկեղեցականությունից. Գարեգին ԲԿոնգրեսականներն Ադրբեջանին դատապարտող երկկուսակցական բանաձև են ներկայացրել«Դուստր Մարիաննա»-ին պատկանող կաթի մթերման չորս կետերում խախտումներ են հայտնաբերվել. Դրանց արտադրական գործունեությունը կասեցվել էԵրևանում տղամարդն ընկել է կիսակառույց շենքերից մեկի վերելակի հորանը․ վիճակը ծանր էԻ՞նչ նոր բան պետք է հանձնարարեն դատավորին, որ հիմնավորեն Արմեն Աշոտյանի ևս 1 տարի անազատությունը․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)Վրաստանը, Մոլդովան և Սերբիան դեմ են ՌԴ սառեցված ակտիվներից Կիևին 50 մլրդ դոլարի վարկ փոխանցելուն. ԵՄ-ն որոշումը չի կարողացել հաստատելՇախմատիստ Էմին Օհանյանը երկու մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հասարակություն

Կալանավորվել է Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի սպա Հայկազ Գրիգորյանը․ Infocom

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի վաշտի հրամանատար, ապա շտաբի պետ, մայոր Հայկազ Գրիգորյանը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։

Այս մասին «Ինֆոքոմ»–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից։

Հայկազ Գրիգորյանը, հիշեցնենք, այն սպաներից է, որի հետ 2020 թ․ հոկտեմբերի 10-ին Խուռհատ սարում անհաջող մարտական  խնդրից հետո նորակոչիկների անձնակազմի մի մասը նահանջել է եւ կարողացել փրկվել։ Անձնակազմի մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ հակառակորդն արդեն Հադրութում է, գնացել է այդ ուղղությամբ եւ ընկել շրջափակման մեջ։

Խուռհատ սարում իշխանության անգործություն ցուցաբերելու եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար այժմ մեղադրվում է նույն գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը։ Վերջինիս գործով քննության ժամանակ դեռ 2022 թ․ սեպտեմբեր ամսին Հայկազ Գրիգորյանը դատակոչվել էր դատարան՝ որպես վկա ցուցմունք տալու դեպքի իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ։ Այդ ցուցմունքի հիման վրա էլ զոհված զինծառայողների ծնողների ներկայայցուցիչ փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, ինչից հետո էլ 2022 թ․ նոյեմբերին, նախաձեռնվել էր այս քրեական վարույթը։

Գրավոր հարցմամբ Քննչական կոմիտեից խնդրել էինք հայտնել՝ Գրիգորյանից բացի այլ մեղադրյալներ կա՞ն, եթե այո, ինչո՞ւմ են մեղադրվում, եւ ի՞նչ խափանման միջոցներ են ընտրվել նրանց նկատմամբ։ Խնդրել էինք հայտնել նաեւ՝ հարցաքննվե՞լ են արդյոք նույն գումարտակի այլ սպաներ, եւ թե վարույթի շրջանակում քանի անձ է ճանաչվել տուժող, քանիսը՝ տուժողի իրավահաջորդ։

Քննչական կոմիտեից, սակայն, հայտնել են, որ այս հարցերը պարունակում են քրեական վարույթի հրապարակման ոչ ենթակա տվյալներ, ուստի, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն, չեն կարող տրամադրվել։

Նշենք, որ դատարանում ցուցմունք տալիս Հայկազ Գրիգորյանն ասել էր, որ երբ հոկտեմբերի սկզբին Իշխան Վահանյանին նշանակել են գումարտակի հրամանատար, իսկ իրեն՝ շտաբի պետ, ինքը շարունակել է վաշտի հրամանատարի գործառույթներն իրականացնել, քանի որ իր վաշտը հրամանատար չի ունեցել։ Ճշտող հարցին՝ բանակի հրամանատարի բանավոր հրամանն արդյո՞ք բավարար չէր շտաբի պետի պաշտոնը ստանձնելու համար, Գրիգորյանը պատասխանել էր, որ բավարար էր, այնուհանդերձ՝ հավելել․ «Շարունակել եմ պաշտոնավարել որպես վաշտի հրամանատար, ոնց կամ, մնացել եմ, ոչ մի փոփոխություն չեմ արել, ոչ ինչ–որ մեկն ասաց՝ մնացեք, ոչ ասաց՝ էդ պաշտոնը ստանձնի, ոչ մի բան չեն ասել»։

Գրիգորյանը պատմել էր նաեւ, որ Վահանյանի ենթադրյալ փախուստից հետո, երբ արդեն շրջափակման մեջ են ընկել, չեն իմացել՝ որ ուղղությամբ գնալ, եւ արդյունքում, 200 հոգանոց անձնակազմը բաժանվել է 3 խմբի․ ոմանք սխալ ուղղությամբ են գնացել, ինչի հետեւանքով հետագայում զոհվել կամ գերեվարվել են։ Դատավարության մասնակիցների հարցին, թե ներկա 4 սպաներով ինչո՞ւ չեն կանխել զորքի ցաքուցրիվ լինելը, վկան պատասխանել էր, որ իրավիճակն այնքան անկանոն էր, որ չեն կարողացել։

Հայկազ Գրիգորյանի ցուցմունքը որոշ դրվագներով հակասում էր Իշխան Վահանյանի ցուցմունքին։ Այդ մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ եւ այստեղ։