1օրում՝ 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել է մարմնական վնասվածքներ
![1օրում՝ 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել է մարմնական վնասվածքներ](/timthumb.php?src=disc/25-06-24/a9a4d502bcbc7c74f0643f05b1250f6f.jpg&w=780)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 24-ից 25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և պետական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։