Վաշինգտոնը շարունակում է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ․ Միլլեր
ԱՄՆ-ն շարունակում է փորձել լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճը, ամենօրյա ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխգործակցությանը և շարունակում ենք աշխատել՝ փորձելով լուծել այդ վեճը», — ասել է Միլլերը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հեռախոսազրույցը: