Թայվանի մերձակայքում նկատվել է Չինաստանի բանակի 17 ինքնաթիռ
Թայվանի զինված ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում կղզու մերձակայքում նկատել են 17 ինքնաթիռ և Ժողովրդական ազատագրական բանակի ութ նավ:
Այս մասին հայտնել է կղզու պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը հայտարարել էր, որ Չինաստանը շատ լավ պատրաստված է Թայվանի հավանական անկախության հնարավոր սցենարի և ի վիճակի է դիմակայել կղզու անկախությունը պաշտպանող զինված խմբավորումներին։
Նա հավելել է, որ Չինաստանի բանակը ամեն պահի պատրաստ է ցանկացած զարգացման: