Նեթանյահուն խոստացել է ամեն գնով կանխել Իսրայելը ոչնչացնելու Իրանի մտադրությունները
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը Գազայի հատվածում, մինչև չվերադարձնի իր բոլոր պատանդներին և չվերացնի Գազան իշխող ՀԱՄԱՍ շարժումը, սակայն հավատարիմ է հրադադարի առաջարկին, որն աջակցվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից:
Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Առաջինը, մենք չենք դադարեցնի պատերազմը, մինչև չվերադարձնենք բոլոր առևանգվածներին՝ 120 պատանդներին՝ կենդանի և մահացած: Երկրորդ՝ մենք չենք դադարեցնի պատերազմը, քանի դեռ չենք վերացրել ՀԱՄԱՍ-ը։ Մենք հավատարիմ ենք ԱՄՆ-ի առաջարկին, որը նախագահ Բայդենը ողջունեց։ Մեր դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է Նեթանյահուն։
Բացի այդ, Իսրայելի վարչապետը խոստացել է ամեն գնով և ամեն կերպ կանխել Իսրայելին ոչնչացնելու Իրանի մտադրությունները: