Ուկրաինան շարունակելու է հարվածել Ղրիմին. Պոդոլյակ
Ղրիմում չեն կարող լինել լողափեր, զբոսաշրջային գոտիներ և խաղաղ կյանքի այլ մտացածին նշաններ:
Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը՝ մեկնաբանելով Սևաստոպոլի հրթիռային հարվածը։
Պոդոլյակը հիշեցրել է, որ պատերազմը սկսել է Մոսկվան՝ բացառապես ցեղասպանական և ագրեսիվ նպատակներով, իսկ Ղրիմը մեծ ռազմական ճամբար է և պահեստ հարյուրավոր ռազմական թիրախներով, որը Ռուսաստանի ղեկավարությունը ցինիկաբար փորձում է քողարկել սեփական քաղաքացիներից, ասել է Պոդոլյակը: