Մակրոնը պատրաստ է շարունակել երկխոսությունը Պուտինի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է շարունակել երկխոսությունը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Այդ մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է Generation Do It Yourself փոդքաստում:
«Ես հավատում եմ երկխոսության ուժին և կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Մակրոնը։
Հարցին, թե արդյոք Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդները շփվել են վերջին ամիսներին, Մակրոնը պատասխանել է.
«Ոչ, բայց ես չեմ բացառում, որ մենք դա կանենք այս կամ այն թեմայի շուրջ»,-ասել է Մակրոնը: