Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արեւմուտքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բալիկեսիր քաղաքից 45 կմ հարավ-արեւմուտք:
Ցնցումները գրանցվել է մոտ 10 կմ խորության վրա։