Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Հայաստանի ինչի՞ն է պետք եվրաինտեգրման հանրաքվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«iz.ru-ն «Հայաստանի ինչի՞ն է պետք եվրաինտեգրման հանրաքվեն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի խորհրդարանում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցի քննարկումն ավելի շուտ դեկլարատիվ նպատակներ ունի, և դա ցույց է տալիս երկրի քաղաքական ղեկավարության, այլ ոչ թե բնակչության ընտրությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանի ինչի՞ն է դա պետք, և արդյո՞ք դա կհանգեցնի Ռուսաստանի հետ երկխոսության դեգրադացիայի, փորձել է պարզել iz.ru-ն: ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին քննարկումները բավականին խորհրդանշական են, կարծում է քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը, հիմնական խնդիրը արևմտամետ կարծիք պարտադրելու համար բնակչության շրջանում տեղեկատվական-քարոզչական աշխատանքն է։

Այնուամենայնիվ, հանրաքվեն, եթե անցկացվի, ապա հնարավորություն կտա օրենսդրության մեջ ամրապնդել երկրի արևմտամետ կողմնորոշումը, որից հետո ապագա ղեկավարության համար դժվար կլինի փոխել այն, կարծում է փորձագետը։ Արևմտյան կուրսին զուգահեռ մշակվում է ադրբեջանամետ և թուրքամետ կուրս, շարունակել է մեկնաբանել նա, ԵՄ-ի հետ հարաբերությունների կայունացումը անքակտելիորեն ընթանում է Բաքվի և Անկարայի հետ երկխոսության կայունացմամբ։ Այնուամենայնիվ, հնարավոր է, որ դեռ վաղ է խոսել Երևանի հետ ակտիվ մերձեցման Եվրոպական միության պատրաստակամության մասին։

«ԵՄ-ն մտադիր է համագործակցել Հայաստանի հետ փոխշահավետ ոլորտներում։ Ինչ վերաբերում է կոնկրետ պարտավորություններին, ապա մենք տեսնում ենք իրավիճակը հարևան Վրաստանի կամ Թուրքիայի հետ, որոնք ավելի երկար տարիների հարաբերություններ ունեն ԵՄ-ի հետ։ Մենք տեսնում ենք, որ ինտեգրումն իրականացվում է շատ յուրահատուկ ձևով»,- բացատրել է Արեշևը։ Հայ հասարակությունը դժվար թե սատարի եվրաինտեգրման գաղափարը հանրաքվեի ժամանակ, մեկնաբանել է ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։ «Ամենայն հավանականությամբ, քաղաքական գործիչները կհամաձայնեն անցկացնել այդ հանրաքվեն, բայց ես կասկածում եմ, որ հնարավոր կլինի հաղթել այն առանց խոշոր կեղծիքների: Չեմ կարծում, որ հասարակությունն այժմ եվրաինտեգրման խնդրանք ունի»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Հասարակության մի մասը, որը սնվում է արևմտամետ քարոզչության ուժերով, 1990-ականների և 2000-ականների պատկերացումներն ունի ԵՄ-ի մասին որպես դրախտի, բացատրել է Սիլաևը: «Այնուամենայնիվ, յուրաքանչյուր տնտեսապես ակտիվ քաղաքացի հասկանում է Հայաստանի հետ Ռուսաստանի կապերի կարևորությունը, քանի որ այնտեղ հայերի ամենամեծ սփյուռքն է, մեծ ծավալներով ֆինանսական փոխանցումներ են իրականացվում Ռուսաստանից, առևտուրն առաջին հերթին այդ երկրի հետ է, և այդ ամենն ամբողջությամբ չի համապատասխանում ԵՄ-ին ինտեգրմանը»,- ամփոփել է փորձագետը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: