Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Իշխանությունների պաղեստինյան «ցատկի» խորությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն պարագայում, երբ Հայաստանը բազմաթիվ անվտանգային ու արտաքին քաղաքական խնդիրներ ունի լուծելու, շոկային էր այն, որ հանկարծ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց և ճանաչեց Պաղեստին պետությունը։ Դրան շտապեց արձագանքել Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ողջունելով Հայաստանի այդ քայլը։ Այսպիսի արձագանքը շատ փորձագետների համար ենթադրությունների տեղիք տվեց, որ Հայաստանը Պաղեստինը ճանաչել է հենց Թուրքիայի պահանջով։ Մենք մի կողմ կթողնենք նման եզրակացությունների արդարացված կամ ոչ արդարացված լինելու հանգամանքը և չենք խորանա, ինչպես իշխանություններն են սիրում ասել, «դավադրապաշտական տեսությունների» հորձանուտում: Այդուամենայնիվ, գլխավոր հարցը մնում է այն, թե այս պահին ի՞նչ արտաքին քաղաքական անհրաժեշտությամբ էր պայմանավորված Հայաստանի նման քայլը։

Մի՞թե դա այդքան հրատապ էր։ Իհարկե, արաբական երկրները ողջունեցին Հայաստանի այդ քայլը, սակայն այն բացասական հետք կթողի Իսրայելի հետ հարաբերություններում՝ մանավանդ որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվեց հրեական պետության ԱԳՆ և նրան բողոք հայտնվեց։ Ճիշտ է՝ պաշտոնական Թել Ավիվը Երևանի նկատմամբ, մեղմ ասած, իրեն կոռեկտ չի պահել ու գրեթե միշտ Ադրբեջանի կողմից է հանդես եկել՝ ժամանակակից սպառազինություններ մատակարարելով այդ երկրին, բայց Հայաստանը ևս կարողանում էր հարաբերություններ պահպանել Իսրայելի հետ ու նույնիսկ դեսպանություն հիմնել այդ երկրում։ Թել Ավիվում Բաքվի հետ հարաբերությունների խորացումը մի կողմից՝ հաշվի է առնվում կոմերցիոն շահի տեսանկյունից, երբ Ադրբեջանը էներգակիրներ է մատակարարում, իսկ Իսրայելը սպառազինություններ տրամադրում, իսկ մյուս կողմից էլ Ադրբեջանը դիտարկվում է որպես հնարավոր հակաիրանական գործողությունների պլացդարմ։

Մյուս կողմից՝ որևէ խոչընդոտ չկա, որ Հայաստանը ևս իսրայելական սպառազինություն գնի, հատկապես, որ վերջերս միջազգային մամուլում նշվեց, թե Հայաստանը դիտարկում է Իսրայելի «Բարակ 8» հակաօդային պաշտպանության համակարգը (MR-SAM) գնելու հնարավորությունը: Չնայած իր փոքր չափերին՝ Իսրայելը Մերձավոր Արևելքում խոշոր խաղացող է՝ մանավանդ որ տնտեսության, ՏՏ ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների մշակման և ռազմական առաջադեմ տեխնիկայի արտադրության հարցում լուրջ հաջողությունների է հասել։ Ու պետք է հաշվի առնել, որ Իսրայելի գլխավոր աջակիցը ԱՄՆ-ն է, որն այդ երկրին ամեն տարի միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրում։ Իսկ հրեական լոբբին ազդում է այդ երկրի արտաքին քաղաքականության վրա։ Ուստի Պաղեստին պետության ճանաչումը կարող է որոշակիորեն իր ազդեցությունն ունենալ նաև ԱՄՆ-ի հետ մեր ունեցած հարաբերություններում։ Մյուս կողմից՝ չենք կարող հաշվի չառնել Իսրայելում հայկական համայնքի ու Երուսաղեմում հայկական թաղամասի նշանակությունը։

Երուսաղեմում «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքի հետ կապված Երուսաղեմի հայ համայնքի վախը՝ տեղահանության հետ կապված, շարունակում է մնալ ակտուալ, իսկ իրավիճակի վրա կարող է ազդել Իսրայելի կառավարությունը։ Արաբա-իսրայելական հակամարտությունն այնպիսի հարց է, որի դեպքում Հայաստանը ոչ թե պետք է առանց կշռադատելու որևէ կողմ նետվի, այլ բալանսավորված քաղաքականություն վարի Իսրայելի ու արաբական աշխարհի միջև։ Մյուս կողմից էլ՝ ամենատարօրինակն այն է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ճանաչում են օտար պետությունը, բայց իրենք իրենց ձեռքով փակեցին Արցախի ճանաչման ճանապարհը, և Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Ու մինչ այդ էլ, չնայած Հայաստանը չէր ճանաչել Արցախի անկախությունը, սակայն պայքարում էր միջազգային ճանաչմանը հասնելու ուղղությամբ։

Հայաստանի ԱԳՆ-ն Պաղեստինի ճանաչման հետ մեկտեղ խոսում է Գազայի հատվածում առաջացած հումանիտար ճգնաժամի ու աղետալի վիճակի մասին, և ճիշտ է անում, բայց, չգիտես ինչու, չի նշում, թե Արցախում Ադրբեջանը ամիսներ շարունակ ինչպիսի անտանելի հումանիտար ճգնաժամ էր ստեղծել։ Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են երևակայական խաղաղության ու խաղաղության համաձայնագրի մասին, բայց չեն ընդգծում, որ Ադրբեջանը նույնիսկ հումանիտար հարցերում բարի կամք չի դրսևորում։ Մինչև հիմա Ադրբեջանը գերեվարված է պահում Արցախի ղեկավարության ներկայացուցիչներին ու այլ անձանց և տարաբնույթ խոշտանգումների ենթարկում։ Չեղավ մի դեպք, երբ Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի ու միջազգային հանրության առաջ կոնկրետ պահանջ դնի գերիների վերադարձի հետ կապված»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: