Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ինչո՞ւ է Փաշինյանը «տառապում» Ադրբեջանի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաշինյանը «նախանձելի» հետևողականությամբ հանրային դաշտ է ներմուծում ադրբեջանա-թուրքական նարատիվները։ Այդպես, օրինակ՝ նա խոսում է Սահմանադրության փոփոխության, նոր զինանշան ընդունելու անհրաժեշտության և մեր հայրենիքի տարածքներից հրաժարվելու մասին։ Թերևս միայն կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենար, եթե նախկինում որևէ ղեկավար խոսեր այս թեմաներից ու կասկածի տակ դներ հայ ժողովրդի ունեցած անօտարելի իրավունքները։ Փաշինյանը զուգահեռ հասարակությանը վախեցնում է պատերազմով: Եվ, ըստ էության, նա «հաջողում» է: Եվ մինչ հասարակությունը պատերազմի սպառնալիքից վախեցած կուլ է տալիս Փաշինյանի առաջ քաշած թեզերը, վերջինս էլ, օգտվելով առիթից, ավելի է թնդացնում դրանց դոզան ու ներկայացնում նոր սոուսով։

Այս անգամ էլ նա հայտարարում է. «Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես. պիտի վրեժս քեզանից լուծեմ»։ Այսպիսով, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի շուրթերով արդարացվում է ադրբեջանական ագրեսիան։ Չէ՞ որ Ադրբեջանը վրեժի է ձգտում։ Բայց խնդիրն այն է, որ Փաշինյանը, իր սովորության համաձայն, մանիպուլացնում է փաստերը։ Այդ ինչպե՞ս Հայաստանն Ադրբեջանին չի թողել ապրել, որ այդ երկիրը կարողացել է հարստություն կուտակել ու միլիարդավոր դոլարների սպառազինություն ձեռք բերել։ Իրականում Հայաստանը ոչ միայն Ադրբեջանին 30 տարի թողել է ապրել, այլև առաջարկել է արժանապատիվ խաղաղության հասնել։

Իսկ այդ խաղաղությունը կարող էր լինել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանն ընդուներ արցախահայության՝ իր ճակատագիրը որոշելու իրավունքը։ Ու պետք է նկատի ունենալ, որ երբ Արցախյան հակամարտության՝ կողմերի համար քիչ թե շատ ընդունելի տարբերակ է առաջ քաշվել, ապա վերջում Ադրբեջանը մերժել է այդ առաջարկները և միանգամից պահանջել ամբողջը։ Այդ Ադրբեջանն ու Թուրքիան են, որ 30 տարի չեն թողել Հայաստանին ապրել, քանի որ շրջափակման մեջ են պահել։ Անկարայի ու Բաքվի ջանքերի արդյունքում է, որ տարածաշրջանային հիմնական խոշոր նախագծերը շրջանցում են Հայաստանի տարածքը։ Ավելին՝ Ադրբեջանը 30 տարուց ավելի շարունակ հակահայկականությունը դարձրել է ներքաղաքական կրեդո։ Ըստ այդմ էլ, հայության՝ հատկապես արցախահայության նկատմամբ կոնկրետ հանցագործություններ են իրագործվել։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ադրբեջանի հիմնական նպատակը հայկական պետականության վերացումն ու կլանումն է։

Պատահական չէ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու մասին խոսակցությունների ակտիվացումը։ Անգամ քարտեզներ են հրապարակվում, որտեղ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է անվանվում։ Հարցն այն է, որ Փաշինյանը ոչ միայն մերժում է մեր անցյալի սխրագործությունները, այլև հավասարության նշան է դնում 90-ականների Արցախյան հերոսամարտի և ներկայում Ադրբեջանի կողմից ագրեսիվ ու հանցավոր գործելակերպի միջև։ Ադրբեջանը ցանկանում է տիրանալ նրան, ինչն իրեն չի պատկանում ու երբեք էլ չի պատկանել, և թելադրել, թե ինչպես պետք է հայ ժողովուրդն ապրի, իսկ Արցախյան հերոսամարտի ժամանակ պայքարը մղվում էր արցախահայության ինքնորոշման ու իր հողի վրա ապրելու իրավունքի համար։ Թերևս ստացվում է, որ Փաշինյանի հայտարարության գլխավոր միտքն այն է, որ այլ ելք չկա, քան հայրենիքի կորստի հետ համակերպվելն ու մեր իրավունքներից հրաժարվելը։ Ու այսպիսի քարոզչությունը տարվում է պատմությունը սրբագրելու ջանքերի հետ մեկտեղ։ Օրինակ՝ նշվում է, թե օտար կայսրություն է ուզել, որ մենք Արցախը գրավենք, իսկ հետո տառապենք։

Ըստ իշխանությունների տրամաբանության, մեր պատմությունն էլ կայսրությունն է գրել, որ մենք հայրենիք ունենք, պատմական տարածքներ ու իրավունքներ ունենք, իրականում դա էլ չունենք։ Ուստի, այն պատմությունը, որ ձևավորվել է հարյուրամյակների ու հազարամյակների ընթացքում, պետք է մի կողմ դնել ու այնպիսի պատմություն գրել, որը հաճո կլինի թուրքերին ու ադրբեջանցիներին։ Ու երբ պատմությունը գլխիվայր շրջում ենք, ստացվում է, որ Ադրբեջանն իրավունք ունի Հայաստանին պահանջներ ներկայացնելու։ Այս պարագայում էլ պետք է անկլավները տալ, բոլոր զիջումներն անել, իսկ վերջում Ադրբեջանը կարող է վրեժ լուծել ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պահանջել, չէ՞ որ, ըստ Փաշինյանի, դրա իրավունքն ունի, «30 տարի չի ապրել»։ Ամենացավալին այն է, որ տրամաբանորեն Փաշինյանը վարչապետի պաշտոնում ընտրվել է մեր պետության և ժողովրդի շահերը պաշտպանելու համար, բայց ոչ թե հայության շահերն է սպասարկում, այլ թշնամու։

Մնում է, որ ադրբեջանցիները նրան իրենց ազգային շքանշանով պարգևատրեն, քանի որ քարոզչական առումով այն, ինչ տասնամյակներ շարունակ ադրբեջանական պետությունը չի կարողացել անել, Փաշինյանը հմտորեն իրականացնում է. հայ հասարակության շրջանում «ընկալելի» է դարձնում կեղծ թեզերը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: