Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսովՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 5000-ինԱնցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթարԵրևանում կբացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները՝ Միսաք Մանուշյանի անվան այգումԲյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ հատկացվեց համայնքներին«Ամասիա» ապրանքանիշի «Չանախ» տեսակի մթերքը չի համապատասխանել անվտանգության պահանջներինՀԴՄ-ի թեման իրոք շատ արդիական է. պատճառն էն ա, որ արևմուտքից մի կոպեկ փող չի եկել, մինչդեռ բյուջեով նախատեսված էր գոնե 700 մլն դոլար ստանալ. Արթուր ԴանիելյանՔաղաքական հրահանգը տրված է Գագիկ Ծառուկյանի մասով. ՀՀ-ում առկա է իրավական անվտանգության լրջագույն խնդիր. Երեմ ՍարգսյանՊետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանըԳետահովիտում ՈւԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրելԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները«Մտահոգող են մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները». հայտարարություն՝ ի պաշտպանություն Ծառուկյանին փոխկապակցված բիզնեսներիԼավրովն ու Բայրամովը Մոսկվայում կքննարկեն տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր
Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյանի ուղերձը` «Աբովյան» ՔԿՀ-ից
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մնում է անփոփոխ. ՀաջիևԴատախազությունը «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներԵթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. ՕսկանյանՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթըՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասովՈւկրաինան նոր վարչապետ ունի
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին. Factor.am
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզման մեջ գտնվողի փոխարեն սխալմամբ ձերբակալել են ՌԴ այլ քաղաքացու և պատրաստվում եմ արտահանձնել ԱՄՆ-ին
Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ ԱշոտյանԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ)Իշխանությունն անում է առավելագույնը՝ քաղբանտարկյալներին քաղաքական գործընթացներից հեռացնելու և ճնշումն ուժեղացնելու համար. Տիգրան ԱբրահամյանԱրցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերու դիմաց Եվրոպան թուրք-ադրբեջանական տանդեմից կստանա երեք մատի կոմբինացիա. ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հետևել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման աշխատանքների ընթացքինԴանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ-ն հերքում էԴուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ պրոդյուսերական կենտրոն․ Մանուկ Սուքիասյան ՀՀ կառավարությունը որոշեց 5․000․000․000 դրամ հատկացնել պարգևավճարներինԶգուշացում՝ «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում ենԱրմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքըԳագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է
ԱՄՆ-ն կարող է փոխել գրին քարտ ստանալու պահանջները․ The Wall Street Journal«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջՓորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը. Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել
Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
Դիտարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրեական վարույթը ուղարկվել է դատարան
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Սուրենյան
ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանի դատարանն ընդդեմ Ծառուկյանի բերված հայցը մերժել է. ՀՀ քննիչները Իրանի դատավորից ավելի «իրանցի՞» են
Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»ԱՄՆ ուժերը հարվածել են Իրանի հրամանատարական կենտրոններինԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»
Մամուլ

Հայրենի հողի արժեքը՝ 300 դրամ. «Արագած» ներդրումային ծրագիրն օդում կախված է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ Վարդենուտ գյուղի բնակիչները բողոքում էին ՀՀ կառավարության` 2023 թ. մարտի 2-ի որոշմամբ գյուղի հողերը գերակա շահ ճանաչելու դեմ, որոնք պետք է օգտագործվեն «ՌԻԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված` ամառային եւ ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման եւ ջրամբարի կառուցման` «Արագած» ներդրումային ծրագրի իրականացման համար։ Առաջարկվում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային եւ էկոգյուղատնտեսական նոր համալիր ստեղծել, որը վերաբերելու է Վարդենուտ, Արագած, Արայի եւ Շենավան բնակավայրերին։

Հարկ է նշել, որ կառավարությունը հանրային գերակա շահի վերաբերյալ որոշում է կայացրել 113 հա տարածքի վերաբերյալ։

Ըստ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի՝ պատճառը բնակիչների եւ «ՌԻԴ» ՍՊԸ-ի միջեւ անհամաձայնությունն է։ Բանն այն է, որ իշխանության կողմից մեկ տարի առաջ հաստատված ծրագրի շրջանակում ծրագրի իրականացման տարածքում համայնքի բնակիչներին պատկանող հողի գնահատված արժեքը 270-ից 300 դրամ է կազմել։ Այսինքն՝ հայրենի հողի մեկ քառակուսի մետրն արժե 300 դրամ։

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի պնդմամբ՝ քաղաքացիների պահանջը ֆինանսական է՝ շատ գումար. իսկ որոշ մասը իր հողամասը վաճառել պարզապես չի ցանկանում։

Գրեթե 113 հեկտար հողային տարածքի վրա կառուցվող «Արագած» ներդրումային ծրագրի ծավալը կազմում է 190 մլն դոլար։

Այս գումարների միջոցով կառուցվելու է լեռնադահուկային համալիր՝ 5 ճոպանուղիների գծերով, մոտ 30 կմ սահուղիներով, հյուրանոցներով եւ այլն։ Կառուցվելու է 25 հազար 260 քառակուսի մետր ճանապարհ եւ 104 հազար 920 քառակուսի մետր բակային ճանապարհ, ավտոկայանատեղիներ՝ ըստ նախագծի:

Նշենք, որ ծրագրի իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող էր ճանաչվել «ՌԻԴ» ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանին: Ռուբեն Գրիգորյանը հայտնի ներդնող է Հայաստանում, նա անգամ ֆինանսավորել է Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր ծիրանի» կուսակցությանը:

Կադաստրի կոմիտեից փորձեցինք ճշտել, թե ինչպես է որոշվել հողերի կադաստրային արժեքը: Խնդրեցին հարցում ուղարկել, քանի որ տարբեր բանաձեւեր կան հողերի կադաստրային հարցերի որոշման համար։

Քաղաքացիների կողմից Երեւան-Ապարան մայրուղու փակվելուց, ապա բացվելուց ժամեր անց՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնեց, որ այս խնդրի մասին բարձրաձայնել է դեռ դեռեւս ամիսներ առաջ. «Այս խնդրին անդրադարձել եմ փետրվարին՝ հրապարակումներով, գրություններով, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչակարգի ղեկավարին հարց ուղղելով։

Հարցուպատասխանի ժամանակ իմ հարցին ի պատասխան՝ վարչապետը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, սակայն հարցը անարձագանք չի մնա, եւ այդ հարցով կզբաղվի էկոնոմիկայի նախարարությունը»:

Ստացվում է, որ երկրի ղեկավարն անգամ տեղյակ չէ երկրի հողի արժեքից եւ դրա սահմանման կարգից, պարզապես ծրագրեր է հաստատում եւ միլիոններ է դուրս գրում պետբյուջեից, սակայն ինչպես դրանք կօգտագործվեն, մեղմ ասած, նրան չեն հետաքրքրում. միեւնույնն է՝ նա Իլհամ Ալիեւի պահանջով հեշտությամբ հողերը հանձնում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։