Առաջիկայում Զիդանը չի կարող հասնել «Բարսելոնային». Սթիվ Մակմանաման
Մադրիդի «Ռեալի» ու Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվ Մակմանամանը կարծիք է հայտնել, որ «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին չի հաջողվի առաջիկա տարիներին հասնել կատալոնական «Բարսելոնային»:
«Կարծում եմ՝ Զիզուն կդառնա արտակարգ մարզիչ, իսկապես այդպես եմ մտածում: Սակայն բանն այն է, որ Զիդանի համար չափազանց բարդ կլինի գահընկեց անել ներկայիս «Բարսելոնային»: Դրա պատճառներից է նաեւ այն, որ «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն 31 տարեկան է: Չգիտեմ, թե արդյոք նրա լավագույն տարիներն անցյալում են, սակայն «Բարսելոնան» անընդհատ կատարելագործվում է: Այդ պատճառով առաջիկա 2-3 տարիներին մադրիդցիների համար դժվար կլինի անցնել «կապտանռնագույններին»,- Մակմանամանի խոսքը մեջբերում է «Omnisport»-ը: