Սումգայիթի ջարդերից 20 տարի է անցել
1988 թվականի փետրվարի 27-ին Բաքվից ընդամենը 25 կմ հեռավորությամբ գտնվող Սումգայիթ քաղաքում իրադրությունը դուրս եկավ վերահսկողությունից, քանի որ մի քանի հազար ադրբեջանցի ազգայնականներ սկսեցին ավերել քաղաքի հայ բնակչության տները, սպանել տանտերերին: Միայն պաշտոնական տվյալներով, կտտանքներից եւ ծաղրի ենթարկելուց հետո Սումգայիթում 32 հայ բնակիչ է սպանվել, հարյուրավորները ծանր վնասվածքներ են ստացել, հաշմանդամ դարձել:
1988 թվականի փետրվարի 27-29-ի սումգայիթյան ջարդերին հետևեցին Կիրովաբադի եւ Բաքվի ջարդերը, Շահումյանի շրջանի ամբողջ բնակչության արտաքսումը: