Սիրիայում այսօրվանից ուժի մեջ է հրադադարի ռեժիմը
Սիրիայի ժամանակով կեսգիշերից պաշտոնապես ուժի մեջ է մտել երկար սպասված հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության ջոկատների միջև, հայտնում է РИА Новости-ն:
Հրադադարի ռեժիմի հաստատման մասին հույս հայտնվեց, երբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հանդես եկան Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։ Հրադադարը չի տարածվի «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան- Նուսրու», ինչպես նաև այլ խմբավորումների վրա, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել են ահաբեկչական։