Արարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետԵվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանն աշխարհի առաջնությունում չի շարունակի պայքարը վնասվածքի պատճառով. Ծանրամարտի ֆեդերացիաՕդի ջերմաստիճանը կբարձրանաԼեհաստանն ուզում է Հայաստանից խլել ժողովրդավարության բասծյոնի տիտղոսը․ ՎարոսյանՌուսաստանում ավելի քան երկու անգամ կընդլայնեն օտարերկրացիներին երկրից վտարելու հիմքերի ցանկը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և կոտրել դրանքՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԿալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կա զnh և վիրավnրներԱԺ ծեծ ու ջարդից հետո ջարդված ոսկորները վերականգնեք, ծեծուջարդի երկրորդ ռաունդն է, միջանցքը ծախել են, հիմա էլ նշում են. քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանի խաշ-փարթիին (տեսանյութ)Ծառուկյանի բիզնեսները՝ պետությանը․ Հայաստանում խոշոր կապիտալն այլևս պաշտպանված չէՎազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
«Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Տեսանյութ

Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Թևանյան (տոսանյութ)

«Հունիսի 23–ին «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակի հետ ստորագրեցինք համագործակցության հուշագիր։ Համագործակցության նպատակը բռնագաղթված արցախահայությանը փաստաբանական, իրավաբանական անվճար ծառայությունների մատուցումն է։ Միջոցառման ժամանակ ներկայացրեցի նաև «Մայր Հայաստանի» դիրքորոշումը Արցախի հարցի վերաբերյալ (ներկաները գերազանցապես Արցախից բռնագաղթվածներն էին)»,-գրում է  «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նա նշում է. «Մենք մերժում ենք օրվա իշխանությունների քաղաքականությունը, որը հետևյալն է՝ փակել Արցախի թեման, բավարարել Ալիևի բոլոր պահանջները (ՀՀ նոր սահմանադրության ընդունում, ԵԱՀԿ Մինսկի խմբի Արցախի հարցով եռանախագահության լուծարում, Արցախի հետ կապված որևէ հարցի արծարծումից հրաժարում և այլն), հակադրություն առաջացնել հայաստանցիների ու արցախցիների միջև։ Սա իրականում պատերազմի ու պարտության օրակարգն է, որը հրամցվում է «խաղաղության» անվան տակ։

Մենք մերժում ենք նաև սրա մյուս ծայրահեղությունը, որը պոռոտախոսություն կամ բաժակաճառային հայրենասիրություն կարելի է անվանել։ Սրա կողմնակիցները խոստանում են իշխանություն ունենալուն պես շատ արագ հետ բերել Արցախը, ինչն առնվազն արկածախնդրություն է և բովանդակային առումով ոչնչով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից։ Սա էլ է պատերազմաբեր ու կործանարար մոտեցում։

Մեր մոտեցումն իրական խաղաղության և իրական անվտանգության հաստատմանն է ուղղված։ Նախապայմանը, բնականաբար, իշխանափոխությունն է․ բանակցողը պետք է փոխվի։
Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա այն փակված չպետք է համարել որևէ պարագայում։ Եթե փակվեց Արցախի էջը, ապա հերթը կհասնի Հայաստանի էջը փակելուն, ինչին ձգտում են մեր թշնամիները։
Առնվազն արցախահայության իրավունքների մասով մենք պետք է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում պահենք Արցախի հարցը։ Արցախահայությունն անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման միջոցով իր բնօրրան վերադառնալու իրավունք ունի։
Մենք դեմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության լուծարմանը և Ալիևի պահանջները բավարարելուն։

Հայաստանը պետք է վերականգնի իր բանակն ու առաջին հերթին ապավինի իր զինված ուժերին։ Բացի այդ՝ մենք պետք է վերականգնենք մեր հարաբերությունները բնական դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ։
Արտատարածաշրջանային ուժերին մեր տարածաշրջանի խնդիրների մեջ ներքաշելը հղի է ողբերգական հետևանքներով։ Հայաստանը չպետք է դառնա մանրադրամ՝ Արևմուտք–Ռուսաստան, Արևմուտք–Իրան հակամարտության մեջ։
Հայ–ադրբեջանական հարաբերություններում պետք է լինի միջնորդ–երաշխավոր։ Դա Ռուսաստանն է։
Հայ–ռուսական հարաբերությունները պետք է դե ֆակտո և դե յուրե լինեն ռազմավարական, բարեկամական, փոխվստահելի։

Մենք ողջունում ենք Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը՝ սեփական երկիրը զերծ պահել աշխարհաքաղաքական բախումներից։ Վրացիները հիշում են, թե ինչ եղավ 2008թ․–ին ու տեսնում են, թե ինչ է լինում Ուկրաինայի հետ։
Փաշինյանը Հայաստանը տանում է Ուկրաինայից է՛լ ավելի վատ տարբերակով, ինչը պետական հանցագործություն է։
Հայաստանին անհրաժեշտ է նոր իշխանություն, նոր որակի կառավարում, նոր ու ազգային առաջնորդություն»։