Շոտլանդիայի արդյունաբերական տարածքում պայթյուններ են հնչել
Շոտլանդիայի Գլազգո քաղաքից ոչ հեռու ուժեղ հրդեհ է տեղի ունեցել արդյունաբերական տեղամասում, որից հետո մի շարք պայթյուններ են լսվել։ Այս մասին հայտնում է բրիտանական Sun թերթը։
Հրատարակության տվյալներով՝ հրշեջ մեքենաներն ուղղվել են դեպի արդյունաբերական գոտի, որտեղ ուժեղ հրդեհի ֆոնին բազմաթիվ պայթյուններ են լսվել։
Հրշեջները շարունակում են մարել կրակը:
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։