ԱՄՆ-ն վստահ չէ, որ կարող է օգնել Իսրայելին Հեզբոլլահի դեմ պատերազմում
ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա օգնել Իսրայելին պաշտպանել իր տարածքը, եթե հրեական պետությունը լայնամասշտաբ պատերազմ սկսի լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ:
Այսպես է կարծում ԱՄՆ Զինված ուժերի միացյալ շտաբի պետ Չարլզ Բրաունը, հայտնում է Associated Press-ը։
«Բրաունն ասել է, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա օգնել Իսրայելին պաշտպանվելու Հեզբոլլահի դեմ պատերազմի ընթացքում», - ասվում է զեկույցում:
Բրաունը, ըստ գործակալության, նաև ընդգծել է, որ Իսրայելի և Հեզբոլլահի միջև հակամարտության դեպքում Իրանը լայն աջակցություն կցուցաբերի լիբանանյան շարժմանը, ինչը կհրահրի ավելի մեծ հակամարտություն, որը կարող է սպառնալ տարածաշրջանում ԱՄՆ ուժերին։