Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է
![Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է](/timthumb.php?src=disc/22-06-24/ea89ccc45dc7e6217e5ce0b4053176d1.jpg&w=780)
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։