Վալերիկ Մովսիսյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում
![Վալերիկ Մովսիսյանը ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում](/timthumb.php?src=disc/22-06-24/daa1d0fffbc980fe159f63a7b34c15f8.jpg&w=780)
Հայաստանի ներկայացուցիչ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում: Հայտնում է Armsport-ը։
Մովսիսյանը 301 կգ արդյունք է գրանցել երկամարտում:
Այսպիսով նա դարձավ Եվրոպայի Մ19 առաջնության կրկնակի չեմպիոն:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը (61կգ) Մ17 առաջնությունում ևս նվաճել էր ոսկե մեդալ։