Աստանայում 26 հարկանի շենք է այրվում
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 26 հարկանի շենք է այրվում։ Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է Թուրանի պողոտայի Ռիքսոս Խան-Շատիր բնակելի համալիրի բարձրահարկ շենքում, այրվում է վերջին հարկի ծածկը։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ տեղում աշխատում են փրկարարները։
Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։
Հրդեհի բռնկման հստակ պատճառները պարզվում են։ Հայտնի է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 70 մարդ։