Վիլեն Գաբրիելյանը կգործուղվի Նյու Յորք
![Վիլեն Գաբրիելյանը կգործուղվի Նյու Յորք](/timthumb.php?src=disc/22-06-24/20500d483e3a9ba9d3c0eee3dd93e0f7.jpg&w=780)
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Նյու Յորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական եւ սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին:
Այս մասին հայտնի է դառնում ՀՀ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:
Նստաշրջանին մասնակցելու համար Գաբրիելյանը Նյու Յորք կգործուղվի 2024 թվականի հունիսի 25-27-ը: