Զանգվածային ձերբակալություններ Տաջիկստանում՝ հեղաշրջման փորձի մեղադրանքով
Տաջիկստանում մի շարք հայտնի նախկին քաղաքական գործիչներ են ձերբակալվել։
Այս մասին գրում է BBC-ն։
Նրանք մեղադրվում են հեղաշրջման փորձի մեջ։
Տաջիկստանի աղբյուրները հաղորդում են մոտ 50 մարդու ձերբակալության մասին, այդ թվում՝ Տաջիկստանի նախկին նախագահի պաշտոնակատար Աքբարշո Իսկանդարովին, ՆԳՆ նախկին ղեկավար Յկուբ Սալիմովին, նախկին դաշտային հրամանատար Սալամշո Մուհաբաթովին, Ազգային անվտանգություն նախկին ղեկավար Նազրուլլո Նաիմովին և Տաջիկստանի արտաքին գործերի նախկին նախարար Համրոխոն Զարիֆին։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։