Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը Ուկրաինական հարվածի հետևանքով հնարավոր է զոհվել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլչակովը. ռուսական աղբյուրներՀորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՊարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի օրերին ֆիստիվալներ անեք, էլ ուրիշ օր չկա՞. Վարդանյան (տեսանյութ)Բյուրեղավանում վթարային ջրանջատում կլինիԻնչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սոչիին. կան վիրավորներՄեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. ՍուրենյանԷսի շատ դաժшն հետևանք կունենա, չի կարելի, մենք մարդ ենք՝ ստեղ նստած․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Գանձասարը հայկական է և չպետք է թույլ տալ՝ այս փաստերը խեղաթյուրվեն․ պահանջում եմ ՀՀ-ից որևէ արձագանք հնչի․ Աննա Գրիգորյան
Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱգրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե ՀովհաննիսյանՌուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը դիմավորում է Բաքվի բանտում
Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ
Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներՄինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ
Քաղաքականություն

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին այսօրվա Հայաստանը պետք է միայն մեկ բանի համար. թշնամացնել Ռուսաստանի հետ և մտցնել Թուրքիայի ազդեցության տակ․ Զաքարյան 

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
«Ընկեր Փանջունին խորհրդարանում
 
Ինձ ստիպեցի լսել երեկ խորհրդարանում անցկացված լսումները՝ «Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:
 
Լսումների մասնակիցների ելույթներից պարզ երևում էր, որ այդ մարդիկ տարրական պատկերացումներ չունեն Եվրոպական Միության և նրա անդամ երկրների իրական քաղաքականության վերաբերյալ:
 
Այն, որ Հայաստանը և հայ ժողովուրդն ընդհանուր առմամբ արևելաեվրոպական քրիստոնեական քաղաքակրթության մաս են՝ դա փաստ է: Այն, որ ԵՄ անդամ և ոչ անդամ երկրների հետ Հայաստանը միշտ ունեցել և ունենալու է տարբեր մակարդակի հարաբերություններ՝ դա ևս այդպես է: Բայց ԵՄ անդամության հայտ ներկայացնելն այսօրվա նսեմացած, պարտված, քայքայված ինքնիշխանությամբ ու պարտքերի մեջ թաղված Հայաստանի համար՝ մեղմ ասած երազախաբություն է:
 
Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների ամենապրոդուկտիվ և գործնականում ամենաաշխույժ ժամանակահատվածը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Այն էական խթան է եղել ՀՀ բոլոր առաջնահերթությունների և պետական շահերի ռեալիզացման համար: Արցախի հարցը, ժողովրդավարական բարեփոխումները, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, տնտեսությունից մինչև կրթա-մշակութային ոլորտները նշանակալի զարգացում են ապրել նաև ԵՄ հետ բալանսավորված համագործակցության շնորհիվ:
Թե Նիկոլն ինչ ավերածությունների ու արտաքին քաղաքական ձախողումների է հասցրել մեր երկիրը՝ ակնհայտ է:
 
Եթե լրիվ անկեղծ լիենք՝ Արցախը ադրբեջանին հանձնելուց հետո, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին այսօրվա Հայաստանը պետք է միայն մեկ բանի համար. թշնամացնել Ռուսաստանի հետ և մտցնել Թուրքիայի ազդեցության տակ: Այդ կերպ հետագայում կարող են խոչընդոտներ ստեղծել նաև ԲՐԻԿՍ- ի ընդլայնման և ռեգիոնալ կոմունիկացիաների վերահսկման համար:
 
Ես լրիվ հասկանում եմ հավաքական շահերից բխող ԵՄ այս քաղաքականությունը: Պատահական չէր նաև, որ երեկվա լսումների ընթացքում, փանջունիներն ավելի շատ քննադատում էին ՌԴ-ին, քան խոսում էին ԵՄ անդամության հայտից ակնկալվող դրական և բացասական հետևանքներից:
 
Բազմաթիվ հարցերից միայն երկուսը տամ, մենք պատրա՞ստ ենք արդյոք անցնել այն ճանապարհով, ինչ ճանապարհով հիմա անցնում է Ուկրաինան:
 
Իսկ ԵՄ-ն պատրա՞ստ է արդյոք ընդունել անդամության հայտ ներկայացրած և բանակցություններ սկսած Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային: Կարծում եմ, որ ո՛չ: Մեր մասին նույնիսկ անիմաստ է հարցնել:
 
Պետք չէ շատ ոգևորվել աշխարհաքաղաքական բարդ խաղերով և անձնական գրանտային նախասիրություններով: Հայաստանը, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից: ՀՀ իշխանափոխությունից հետո այդ կառույցները կրկին աշխատելու են հոգուտ Հայաստանի, այնպես ինչպես նախկինում էր:
 
Եթե ավելի անկեղծ լինենք՝ ԵՄ ապագան ևս դեռևս պարզ չէ: Իսկ Վրաստանի այսօրվա ինքնիշխան քաղաքականությունը ցույց է տալիս, թե ապագայում ինչպիսի զարգացումներ կարող են լինել Հարավային Կովկասում:
 
Իսկ արևմտամետների առաջարկած հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու պահանջն ունի թաքնված այլ նպատակներ, որի մասին կխոսենք առաջիկայում»: