Լիբանանը չպետք է դառնա հաջորդ Գազա․ Գուտերեշ
Լիբանան-Իսրայել սահմանին լարվածությունը հասել է վտանգավոր մակարդակի և սպառնում է տարածաշրջանային ճգնաժամի։
Այս մասին նախազգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Մեկ անխոհեմ քայլը, մեկ սխալ հաշվարկը կարող է հանգեցնել աղետի, որը շուտ դուրս կգա սահմանից և, անկեղծ ասած, դուրս կգա երևակայության սահմաններից», - մեջբերում են գլխավոր քարտուղարի խոսքերը արևմտյան լրատվամիջոցները:
«Եկեք պարզ լինենք. տարածաշրջանի, ամբողջ աշխարհի բնակչությունը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը վերածվի մեկ այլ Գազայի»,- ընդգծել է Գուտերեշը։
Իսրայելի հարցում խնդիրը ռազմական լուծում չունի,-ավելացրել է Գուտերեշը։