Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Երևանում հայտնի «Մոնումենտցի Վարդգեսիկը»
![Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Երևանում հայտնի «Մոնումենտցի Վարդգեսիկը»](/timthumb.php?src=disc/22-06-24/6b50df2eb388ecbc8f40395de29e4b31.jpg&w=780)
Գերմանիայում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Bild պարբերականը՝ վկայակոչելով ԳԴՀ դաշնային գլխավոր դատախազությանը։
Մայնի Ֆրանկֆուրտում այսօր երեք տղամարդ է բերման ենթարկվել։ Ուկրաինայի քաղաքացու անունն է՝ Ռոբերտ Ա., ՌԴ քաղաքացունը` Արման Ս., իսկ հայինը` Վարդգես Ի.: Նրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար տեղեկություններ էին հավաքում: Մասնավորապես, կասկածյալները հսկել են սրճարանը, որտեղ ժամանակ է անցկացրել նրանց թիրախ դարձած Ուկրաինայի քաղաքացին։ Երեքն կալանավորվածներն ուղարկվել են քննչական մեկուսարան։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ձերբակալված հայը Երևանում հայտնի Մոնումենտցի Վարդգեսիկն է։