Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՀրդեհ` Դարպաս բնակավայրում«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունը
Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցին
Ռուսական զորքերը գիշերը հարվածել են Ուկրաինայի տրանսպորտային և ռազմարդյունաբերական օբյեկտներին«Մարդ, որն անջնջելի հետք է թողել ՀՀ նորագույն պատմության մեջ»․ Արման Աբովյանը՝ Ծառուկյանի մասին
Ղափանցյան փողոցի շինհրապարակը պատշաճ չկահավորելու համար կապալառուն տուգանվել է․ ի՞նչ կապ ունի ՀԷՑ-ը աշխատանքների հետ և ե՞րբ դրանք կավարտվեն
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը. պետությանը պատճառվել է շուրջ 445.4 միլիոն դրամի վնասՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին«ԿԱԿՏՈւՍ 2»-ում հայտնաբերվել են առանց սերտիֆիկատների նիկոտին պարունակող արտադրանքներՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխությանԱնգրագետ էշ լինելը բնավ քննարկման արժանի չէ, երբ գործ ունենք դասական դավաճանության հետ․ Ռուբեն ՄելիքյանԱդրբեջանի տարածքով վերջին մեկ տարում Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ. Ալիև
Արթուր Դանիելյանն ազատվեց կալանքից, բայց ընտրվեց այլ խափանման միջոց
Բացահայտվել է Արթիկում կատարված բնակարանային գողությունը․ մեկ անձ կալանավորված է (տեսանյութ)Սուտ ցուցմունք եմ տվել, ինձ խոշտանգել են ու վախեցրել են․ մեղադրյալը՝ Վալոդյայի սպանության մասին (տեսանյութ)Այդ հայտարարությունները շրջադարձային երևույթներ են, դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ. Լևոն Տեր-ՊետրոսյանԱՄՆ դեսպանատունը կոչ է արել Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին շտապ լքել երկիրըՋերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ էԱպօրինի զենք պահելու համար երկու տղամարդ է ձերբակալվելՔաղաքապետի խոսնակը հերքում է տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակման վերաբերյալ լուրերըՌուսաստանն ու Էստոնիան բացահայտ պատերազմի շեմին են. ՌԴ ԱԳՆ
ԿԿՄ-ԽՄԿԿ-ն կոչ է անում Ծառուկյանի կալանքը փոխարինել տնային կալանքով
Հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12.3%-ովԱյս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն ԱզիզյանՔննիչին մեղադրում են ոսկյա և ադամանդե շախմատի խաղաքարեր, թանկարժեք զարդեր հափշտակելու մեջ. Hetq.amԱնվավեր ճանաչված աճուրդների հետևանքով պետությանը կվերադարձվի 356 մլն դրամ
Վալոդյան դեռ ծանր շնչում էր, երբ հետ գնացի, բայց գիտակցության չէր, հետո փախուստի դիմեցի․ մեղադրյալը՝ քննիչի մոտ (տեսագրություն)
«Քրեական վարույթը չպետք է դառնա բիզնեսի իրավունքների անհամաչափ սահմանափակման միջոց». ՄԻՊՄենք միտում չունենք խզելու Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Վահան ԿոստանյանՆոր Սահմանադրությամբ ցանկացած ցույց անողի կարող են զրկել ՀՀ քաղաքացիությունից. ԽամոյանՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա«Հավատում եմ քո հաղթանակին». ՀՖՖ նախագահի ընտրություններում Արթուր Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնել Գևորգ Ղազարյանին
Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ
Այսօր ճակատագրի բերումով երկուսս էլ հայտնվել ենք անազատության մեջ. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԽտրականությունից պաշտպանության մարմնի կարգավիճակ կվերապահվի ՄԻՊ-ին. օրենքի նախագիծը քննարկվում է ԱԺ-ում«Տելեգրամ»-ում կրկին Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվելԱյսօր ջերմաստիճանը կնվազիՀատկապես հետաքրքիր է լինելու Կապանի և Սևանի քաղաքական պատկերըՌոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են. փաստաբան«Ռեժիմը ռեկետային մոտեցում է դրսևորում Գագիկ Ծառուկյանի սեփականության նկատմամբ». Տիգրան ԱբրահամյանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԻրանը հայտարարել է հրթիռների հեռահարության մեծացման սահմանափակումների չեղարկման մասինՆարեկ Մկրտչյանի հանդիպումների «հերոսների» զգալի մեծամասնությունը Իսրայելի «երդվյալներ» են. Քաղաքական վերլուծաբանՍԴ նախագահը Ստրասբուրգում համաժողովի կմասնակցիՈվքեր ունեն 2010թ․-ից ցածր մեքենա, չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաքԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր բանակային դիրքերՔրեական ոստիկանները առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)Իշխանության ներսում ևս մտահոգների պակաս չկա. «Բա մեր վերջն ի՞նչ է լինելու». «Իրավունք»
Քաղաքականություն

«Не смешите мои тапочки». Շարժումը մարեց այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ Փաշինյանին տրվում է մեկ ժամ ժամանակ հեռանալու համար. Վահան Բաբայան

Այն կետից սկսած, երբ հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանին տրվում է մեկ ժամ ժամանակ հեռանալու համար, շարժումն ավարտվեց հենց այդ պահին, դրա համար սպասելիքներ չկային: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստական կուսակցության» ղեկավար Վահան Բաբայանը: 

«Ես այն բացառիկ մարդկանցից եմ, որ Շարժման առաջին օրվանից էլ սպասելիքներ չեմ ունեցել և դրա մասին նույնիսկ հրապարակային գրել եմ ֆեյսբուքյան իմ էջում: Բոլորն էլ ուզում էին փոփոխություն, բոլորն էլ ձգտում էին այն գաղափարների իրականացմանը, որոնք առաջ էին քաշվում, բայց տեսաք, որ եթե չկա քաղաքական օրակարգ, չկա փորձառու քաղաքական առաջնորդ և չկա համաժողովրդական աջակցություն, չի կարող լինել նախանշված ծրագրերի իրականացումը: Այն կետից սկսած, երբ հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանին տրվում է մեկ ժամ ժամանակ հեռանալու համար, այդ շարժումը ավարտվեց հենց այդ պահին, դրա համար սպասելիքներ չկային: Այո, կար մեծ քանակի մարդկանց դժգոհության մոբիլիզացիա, բայց դա դեռ համաժողովրդական շարժում կամ ընդվզում չէր»,- ասաց Բաբայանը:

Հարցին, թե ինչ է պետք քաղաքական թիմերին անել, որպեսզի այս շարժումը, կամ որևէ այլ շարժում բերի հաջողության, Բաբայանն ասաց. «Լավ բան ասեցիք` «քաղաքական թիմ»-ին: Հոգևորական կյանքով ապրող մարդը ո՞նց կարող է քաղաքական առաջնորդ լինել: Օրինակ` պատկերացնո՞ւմ եք, ես գնամ ԵՊՀ, ասեմ` հարգելի դասախոսներ, դուք մի կողմ անցեք, հիմա ես դասախոսություն եմ կարդալու, ես քաղաքական գործիչ եմ, դասախոս չեմ, ինձանից չպահանջեք դասախոսական ինչ-որ բաներ, ես դասախոս չեմ, բայց եկել եմ դասախոսություն կարդամ: Բայց դուք մի' խանգարեք, 40 տարվա պրոֆեսորներ, դոկտորներ, մի կողմ անցեք, ես ձեզանից ավելի լավ դասախոսություն կկարդամ, ես ձեզանից ավելի լավ գիտնական եմ: Ո՞նց եք կարծում` այդ աուդիտորիան ինձ լուրջ կընկալի՞: Կարող է պահի տակ մարդիկ ոգևորվեն, ասեն` վայ, ավելի լավ դասախոս է»,- ասաց մեր զրուցակիցը: 

Լսելով Բաբայանի համեմատությունը` հարցրինք, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ նրա համար Բագրատ Սրբազանի վարչապետության թեկնածությունն անլուրջ էր, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց. «Այո, իհարկե, անլուրջ էր: Եթե մարդ գիտի, որ իր թեկնածությունը Սահմանադրությամբ է անհնար առաջադրել և շարունակում է պնդել այդ գաղափարը, իհարկե, անլուրջ է: Երկրորդը` կրկնում եմ, մարդը քաղաքական գործիչ չէ»:  

Դիտարկմանը, թե նախկինում փողոցային շարժումները քաղաքական գործիչներ են առաջնորդել, և դրանք ևս տապալվել են, Բաբայանն ասաց. «Իհարկե, տեսել ենք, բայց դա չի նշանակում, որ 2-3 քաղաքական գործիչ ինչ-որ պրոցեսներ տապալել է, մնացած բոլորը նույնն են, դա չի նշանակում, որ որևէ մեկը վարկաբեկվում է, մնացած բոլորը նույնն են, դա չի նշանակում, որ եթե քաղաքական գործիչները չեն կարողանում հարց լուծել ինչ-որ իքս ժամանակում, ուրեմն պետք է բերել ոչ քաղաքական գործչին և պատասխանատվություն տալ երկրի կառավարման համար»: 

Ինչ վերաբերում է խնդիրներին, որոնց պատճառով շարժումն ավելի լայն թափ չի ստանում, ապա Բաբայանի կարծիքով, դրանք շատ-շատ են` սկսած գեոքաղաքական շահերից` վերջացրած պատմական պահով. «Եթե ուսումնասիրեք տարբեր երկրներում հեղափոխությունների պատմությունը, ապա կտեսնեք, որ բոլոր հեղափոխությունները եղել են այն ժամանակ, երբ որ դա եղել է պատմական պահը: Եթե չկա պատմական պահը, նույնիսկ բոլոր գործիքակազմերի ճիշտ օգտագործման ժամանակ այդ պրոցեսները հնարավոր է չիրականանան: Այս պարագայում, թվում էր, թե կա պատմական պահ, բայց այնտեղ կան պրոցեսներ, որտեղ պետք էր ավելի շատ գեներացվեին: Օրինակ` վերցնենք հետևյալ կետը. որտե՞ղ եք տեսել իշխանափոխություն, որ իշխանափոխություն անող գործիչների թեզերում որևէ սոցիալական արդարության, կամ սոցիալական կյանքին վերաբերող որևէ կետ չկա: Երբեք չեք տեսնի այդպիսի բան»: 

Հիշեցրինք, որ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքներում հնչել են այդպիսիք, ինչին Բաբայանն արձագանքեց, որ դրանք եղել են «շատ քիչ և աննշան»:

«Միայն ասել, որ բարին հաղթելու է չարին, դրանով իշխանափոխություն անելը ծիծաղելի է: Ռուսները լավ խոսք ունեն` «не смешите мои тапочки»»,- ասաց քաղաքական գործիչը:

Անդրադառնալով կուսակցությունների, քաղաքական ուժերի միջև առկա խնդիրներին, մեր զրուցակիցը նորմալ համարեց: «Ես չեմ ցանկանա մեկնաբանել տարբեր կուսակցություններիի փոխհարաբերությունների հարցերը: Ի սկզբանե, երբ որ կոչ արվեց, որ բոլորը պետք է համախմբվեն բոլորի շուրջ, ես ասացի, որ բոլորի շուրջ չի կարելի համախմբվել, դա քաղաքական նոնսենս է, նույնիսկ քաղաքագիտական նոնսենս: Նույնիսկ եթե իրար հակադիր բևեռներ, կարող են ինչ-որ պահի համախմբվել, դա մեր հայաստանյան քաղաքական կյանքին չվերաբերող է, ֆանտաստիկայի ժանրից է: Ձևական անել` հնարավոր է. մեկ ժամանոց կոնսենսուս ունենալ ինչ-որ դահլիճում: Եթե դու հավաքում ես 100 հազար մարդ և չունես ասելիք, վերջը լինում է այսպես: Քաղաքական ասելիք պետք է ունենաս, մեխանիզմները ցույց տաս»: 

Հետաքրքրվեցինք, թե, Բաբայանի կարծիքով, այսքանից հետո հանրությունը կկանգնի՞ որևէ մեկի կողքին, կհավատա՞ ինչ-որ քաղաքական ուժի, Բաբայանը դրական պատասխան տվեց. ««Հայրենիքի փրկության շարժումը» երբ-որ ավարտվեց, մարդիկ ասում էին` վերջ, ամեն ինչ կործանված է, մարդիկ ոչնչի չեն հավատա: Հետո եկան 2021-ի ընտրությունները, մարդիկ հավատացին, գնացին, ձայն տվեցին, հետո եկավ 2022 թվականը` «Դիմադրության շարժումը»: «Դիմադրության շարժման անփառունակ ավարտից հետո նույնպես ասում էին` վերջ, ուրեմն Հայաստանում ոչինչ չի լինի: Հիմա եկավ Սրբազան շարժումը: Վաղը կգա մի ուրիշ շարժում: Այնքան ժամանակ այս ամեն ինչը կլինի, մինչև որ կգա պատմական պահը և պատմական անձը, ով կկարողանա թեկուզ փոքրիկ հաղթանակ տանել, որից հետո նոր մեծ հաղթանակներ կբացվեն»: 

Ճշգրտող հարցին, թե շարժումը կարո՞ղ էր հաջողել, եթե վարչապետի թեկնածուն չլիներ Բագրատ Սրբազանը, Ռեֆորմիստական կուսակցության ղեկավարն ասաց. «Ոչ: Էս պարագայում, էս մեթոդներով` չեմ կարծում, որ հաջողություն կգրանցվեր: Բայց, իհարկե, անհատի դերը շատ ավելի կարևոր է: Այստեղ ոչ միայն անհատի հարցն է: Անհատը կարող է շատ լավ լինել, շատ հայրենասեր լինել, շատ մաքուր մարդ լինել: Խնդիրն անհատի մեջ չի: Խնդիրն այն է, թե այդ անհատն ինչ է տրանսլյացիա անում, այդ անհատն ինչ է ուզում: Ինձ դժվար են ընկալում, ես շատ դաժան բան եմ ասում, բայց դա իրականությունն է, դրա ապացույցը տապալված շարժումներն են, որ մեր հասարակությանը հուզող այլ հարցեր էլ կան, շատ ավելի հուզող հարցեր կան, որոնց մասին չի խոսվում, ավելին` քան, օրինակ, Արցախի կորուստը, տարածքային խնդիրները և այլն: Դուք չեք կարող վերադաստիարակել մարդկանց, ովքեր ասում են, որ ինչ եք ուզում մեզանից, մենք ուզում ենք մեր Հայաստանում հանգիստ ապրել, մեզ ո'չ Արցախն է պետք, ո'չ էլ, մենք պրոբլեմ չունենանք: Այդ մարդկանց ուշ է վերադաստիարակելը, այդ մարդիկ արդեն այդպիսին դարձել են: Եթե ուզում եք փոխել իրավիճակը, ուրեմն հասկացեք` այդ մարդիկ ինչ են ուզում, որովհետև մենք ուրիշ ընտրողներ չենք ունենալու: Ուրիշ երկրներից չեն մեզ ընտրենք,  մենք պետք է կոմունիկացիան գտնենք մեր ընտրողների հետ, հասկանանք` մեզ միշտ ընտրելու է հրապարակում հավաքվա՞ծ քանակը, թե՞ ավել»,- ասաց NEWSPRESS.am-ի զրուցակիցը: 

Եզրափակելով` Բաբայանը նշեց, որ հուլիսի 6-ին տեղի է ունենալու «Ռեֆորմիստական կուսակցության» համագումարը, որտեղ իր ելույթում բոլոր հարցերին կանդրադառնա: