Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Հարկատուների վրա Վերահսկիչ պալատը նստել է այս տարի՝ 802 մլն դոլար, նախորդ տարի 1.1 մլրդ դրամ, բա մեր «քյար»-ը ո՞րն է. Մեսրոպ ՄանուկյանԶելենսկին առաջին անգամ ընդունել է, որ կկատարի Պուտինի պահանջներըԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըՈւզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք. Մանուկյանը՝ ՊապոյանինՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանԴա անելու եմ մեծագույն հաճույքով, դանդաղ. Ռուբինյանը՝ Էդգար ՂազարյանինԷդգար Ղազարյանի և Ռուբեն Ռուբինյանի անվերջ «փոխhրաձգությունը» (տեսանյութ)Լամին Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և փորձել աթոռ նետել տղամարդու ուղղությամբՎանաձորում բախվել են 2 «Opel»․ 19-ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոցԱԺ ՔՊ խմբակցությունը Կարեն Առուստամյանին առաջադրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնումԱռևտրաշրջանառությունը ուռում ա. Էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)
Նարեկ Կարապետյանը «ցրել» է մի հայտնի ընդդիմադիր գործչի հետ հանդիպումը․ նրան ասել են՝ Նարեկի հետ հանդիպում կազմակերպելը «դժվար» գործ է
Իսրայելի իշխանության համար պայքարը շարունակվում է նաև ընտրություններից հետո․ Արտակ ԶաքարյանՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել ծառին․ կան վիրավnրներԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ
Հասարակություն

Հայաստանում 2-6 տարեկան երեխաների շրջանում կատարվում են լրացուցիչ պատվաստումներ. ԱՆ

Հայաստանում 2-6 տարեկան երեխաների շրջանում այս օրերին կատարվում են պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ:
ՀՀ առողջապահության նախարարությունը ամփոփաթերթ է տարածել, որում պարզաբանում է, թե լրացուցիչ պատվաստումներն ինչու են կատարվում:

Նախարարությունը նշում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2012թ. մայիսին 66-րդ համաժողովում ընդունվել է «Պոլիոմիելիտի արմատական վերացման» 2013-2018 թթ. գլոբալ ռազմավարական ծրագիրը, որի համաձայն` նախատեսվում է մինչև 2020թ. ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը:

Ծրագրի հիմնական ռազմավարական ուղղություններն են՝ բերանային եռավալենտ պոլիոմիելիտի պատվաստանութի փոխարինում երկվալենտով; մինչև 2018թ. պոլիոմիելիտի կենդանի պատվաստանյութի կիրառման աստիճանաբար դադարեցում՝ այն աստիճանաբար փոխարինելով պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութով; պատվաստումների ազգային օրացույցում առնվազն մեկ դեղաչափ պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութի ներդրում` մինչև 2016թ. վերջը:

«Կենդանի, թուլացված բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութ կիրառող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պոլիոմիելիտի եռավալենտ պատվաստանյութի փոխարինումը երկվալենտով նախատեսված է 2016թ. ապրիլի 1-15-ն ընկած ժամանակամիջոցում: Սակայն, մինչ պոլիոմիելիտի 2-րդ տիպ պարունակող պատվաստանյութի լրիվ դադարեցումը, անհրաժեշտ է ապահովել 2-րդ տիպի նկատմամբ լիարժեք պաշտպանություն 2-6 տարեկան երեխաների շրջանում լրացուցիչ մեկ դեղաչափ կենդանի թուլացված պատվաստանյութով, քանի որ նշված տարիքային խմբի համար 6 տարեկանում նախատեսված 2-րդ տիպի դեմ պլանային պատվաստումը դադարեցումից հետո բաց է մնում: Այս միջոցառումն իրականացվում է միայն պոլիոմիելիտի պատվաստումներում շարունակաբար ցածր ընդգրկվածության տարածքներում՝ լրացուցիչ հնարավորություն ընձեռելով այդ համայնքներում երեխաների շրջանում ամրապնդել կոլեկտիվ իմունիտետը պոլիոմիելիտի 2-րդ տիպի նկատմամբ»,- նշում է նախարարությունը:

Ինչու է պոլիոմիելիտի 2-րդ տիպով բերանային պատվաստանյութի օգտագործումը դադարեցվում

Պատճառն այն է, որ աշխարհում պոլիոմիելիտի 2-րդ տիպի վայրի պոլիովիրուսի շրջանառության վերջին դեպքը գրանցվել է 1999թ., իսկ պատվաստանյութի բաղադրության մեջ 2-րդ տիպի կիրառումը հնարավորություն է ստեղծում վիրուսի փոփոխության (մուտացիայի) և շրջանառության վերսկսման համար:

Ինչու պետք է պոլիոմիելիտի լրացուցիչ պատվաստում ստանան 2-6 տարեկան երեխաները

Քանի որ այդ տարիքային խումբն այլևս հնարավորություն չի ունենա 2-րդ շճատիպով պոլիոմիելիտի պատվաստում ստանալու: Նրանք իրենց հերթական պլանային պատվաստումներն ստանալու են երկվալենտ բերանային պատվաստանյութով: Այս միջոցառման հետ համատեղ մինչև 2016թ. վերջը Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցում ներդրվելու է պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութի առնվազն 1 դեղաչափ 6 ամսական երեխաների համար՝ 2-րդ տիպի վիրուսի ի հայտ գալու դեպքում վերջինիս դեմ պաշտպանություն ապահովեու նպատակով, քանի որ ինակտիվացված պատվաստանյութը պարունակում է բոլոր 3 տիպերը:

Առողջապահության նախարարությունը նշում է, որ լրացուցիչ պատվաստումները կատարվում են այն տարածքներում կամ համայնքներում, որտեղ պոլիոմիելիտի պատվաստումներում երեխաների ընդգրկման ցուցանիշները ցածր են նպատակայինից (95%): «Լրացուցիչ պատվաստումները կատարվում են կարճ ժամանակահատվածում և միամոմենտ՝ կոլեկտիվ պաշտպանություն ապահովելու նպատակով: Մյուս կողմից պատվաստումների արդյունավետությունը պայմանավորված է նաև անհատի իմունային համակարգի արձագանքման աստիճանով: Մեկ լրացուցիչ դեղաչափը միայն հրահրող ազդեցություն ունի և կամրապնդի իմունիտետը»,- նշում են նախարարությունում:

Պոլիոմիելիտը կայուն հաշմանդամություն առաջացնող անբուժելի հիվանդություն է: Այն կարող է կանխարգելվել միայն պատվաստումների միջոցով: Պոլիովիրուսն ախտահարում է նյարդային համակարգը` ժամերի ընթացքում առաջացնելով կաթվածահարություն: