Մարսելոն չի մասնակցի Ատլետիկոյի հետ հանդիպմանը
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն չի մասնակցել թիմի վերջին մարզմանը, այս մասին հաղորդում է AS-ը:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի նաեւ մադրիդյան դերբին:
Հիշեցնենք, որ Պրեմիերայի 26-րդ տուրի «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 27-ին, Երեւանի ժամանակով 19:00-ին: