Ապրիլից Ռուսաստանում բենզինի գինը կբարձրանա
Ռուսաստանի Ֆինանսների նախարարության կանխատեսմամբ, ակցիզային հարկի բարձրացման հետեւանքով ապրիլի 1-ից բենզինի գինը կաճի 7-8 տոկոսով: Ռուսաստանի Պետդուման հավանություն է տվել ապրիլի 1-ից բենզինի եւ դիզվառելիքի ակցիզային հարկը բարձրացնելու մասին կառավարության առաջարկին: Ըստ այդմ, 5-րդ կարգի բենզինի ակցիզը 1 տոննայի համար 7530 ռուբլուց կհասցվի 10 հազար 130 ռուբլու: Իսկ դիզվառելիքի ակցիզը 1 տոննայի համար ներկայիս 4150 ռուբլուց կհասցվի 5293 ռուբլու:
Մեծածախ բենզինը լիտրը ապրիլի 1-ից 34-35 ռուբլուց կաճի մոտ 2.5 ռուբլով:
Նման քայլի Ռուսաստանի կառավարությունը գնում է բյուջեի եկամտային մասն ավելացնելու համար: Այս կերպ պետական բյուջեն լրացուցիչ 89.3 միլիարդ ռուբլի հավելյալ եկամուտ կունենա: