Կիմ Չեն Ընը Պուտինին մեկ զույգ կորեական ցեղատեսակի շուն է նվիրել
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է հյուսիսկորեական փունգսան ազգային ցեղատեսակի զույգ շներ:
Այ մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի ձայնը հեռուստաալիքը:
«Ընկեր Կիմ Չեն Ընը «Կումսուսանի» պատվավոր հյուրերի այգում նախագահ Պուտինին նվիրել է Հյուսիսային Կորեայի ազգային ցեղատեսակի զույգ շներ: Նախագահ Պուտինն իր երախտագիտությունն է հայտնել այս նվերի համար։
Հաղորդվում է, որ առաջնորդները նաև շրջել են վարդերի այգով և զրուցել: Նրանք քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և դաշինքների հետագա ամրապնդման, ինչպես նաև նրանց ընդհանուր հիմնական շահերը պաշտպանելու ծրագրերը»,-նշել է հեռուստաալիքը: