Սիրիայում սպանվել է ԻՊ-ի հրամանատարներից մեկը
«Իսլամական պետության» բարձրաստիճան պաշտոնյա Ուսամա Ջամալ Մուհամմադ Իբրահիմ ալ Ջանաբին սպանվել է։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։
«Նրա մահը կվերացնի ԻՊ-ին ռեսուրսներ տրամադրելու և ահաբեկչական հարձակումներ իրականացնելու կարողությունը», - հայտարարել են ԱՄՆ զինվորականները:
Նրանց խոսքով՝ գործողության ընթացքում ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել։
Հարկ է նշել, որ ահաբեկչի լիկվիդացումը տեղի է ունեցել երեք օր առաջ։ Այս մասին միայն այսօր է հայտնել Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնը, որը պարբերաբար արձանագրում է ահաբեկիչների և սիրիական բանակի զինվորների ոչնչացումը։