Կանադան իր քաղաքացիներին կոչ են արել շտապ հեռանալ Իրանից
Կանադան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուց հետո:
Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։
«Կանադան կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ պայքարելու համար», - ասել է Կանադայի Հանրային անվտանգության նախարար Դոմինիկ Լեբլանը: