Ուկրաինան և Ռուսաստանը գիշերը օդային հարվածներ են հասցրել միմյանց
Հունիսի 20-ի գիշերը Կիևում և Ուկրաինայի շրջանների մեծ մասում օդային տագնապի մասին ահազանգ է հայտարարվել՝ կապված հրթիռային սպառնալիքի և ռուսական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վտանգի հետ։
Ուկրաինայի Կիևի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի, Պոլտավայի, Կիրովոգրադի, Չերկասի, Չեռնիգովի, Վիննիցայի և Ժիտոմիրի մարզերում օդային տագնապի մասին է հայտարարվել։
Ուկրաինան պատասխանում է հարձակողական անօդաչու թռչող սարքերի արձակմամբ հյուսիսային և հարավային ուղղություններով: Ռուսաստանի Բելգորոդի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում հայտարարվել է օդային տագնապ: