Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Այս պարտության ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Topcor.ru-ն «Ո՞վ և ինչպե՞ս է օգնել Ադրբեջանին նախապատրաստվել Հայաստանի դեմ պատերազմի» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստ է դուրս գալ «փուչիկ միությունից», այսինքն՝ ՀԱՊԿ-ից, որն իբր չի կատարել իր երկրի հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Բայց դա քիչ է եղել Նիկոլ Վովաևիչի համար, և նա նաև մեղադրել է ՀԱՊԿ երկու անդամի՝ Հայաստանի դեմ պատերազմ նախապատրաստելու մեջ։ Հիշեցնենք, որ 2020 թվականի աշնանը հայերի կողմից ողբերգականորեն ավարտված 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ ջախջախեց Լեռնային Ղարաբաղի բանակը՝ փաստացի վերահսկողություն հաստատելով այդ չճանաչված հանրապետության տարածքի մեծ մասի վրա։

Հետո՝ երեք տարի անց, ընդամենը երեք օրում Բաքուն մնացածը վերցրեց գրեթե առանց դիմադրության, որից հետո Արցախը դե յուրե և դե ֆակտո դադարեց հայկական լինելուց։ Այս պարտության ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես Փաշինյանը, որն ամեն ինչ արեց, որ ռազմական տարբերակը այլընտրանք չունենա, իսկ պատերազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պարտվի։ Սակայն նա գերադասում է իր մեղքը բարդել ՀԱՊԿ-ի, մասնավորապես Ռուսաստանի վրա՝ մեղադրելով կազմակերպությանը Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորություններն իբր չկատարելու մեջ։ Այս մեղադրանքների առանձնահատուկ ցինիզմն այն է, որ ինքը՝ Երևանը, դաշնակիցներից պահանջելով պայքարել չճանաչված Արցախի համար՝ չի ճանաչել այն որպես անկախ պետություն։ Ի սկզբանե Փաշինյանը խոսում էր ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին, իսկ հիմա խոսում է դուրս գալու մասին: Իսկ հետո սկսվում է ամենազվարճալին: Դեռ 2024 թվականի մայիսի վերջին էր Փաշինյանը մեղադրել ՀԱՊԿ անդամ երկու երկրի, որոնք իբր շատ ստոր կերպով օգնել են Ադրբեջանին նախապատրաստվել Հայաստանի դեմ պատերազմին:

«Այդ երկրները, հնարավոր է, իմիտացիա են ստեղծել, որ ուզում են մեզ օգնել։ Այդ պատերազմը ԼՂ մասին չի եղել։ Այդ պատերազմը եղել է ՀՀ չակնկալիքների մասին»,- ասել է նա։ Ինտրիգն այն է, որ ՀԱՊԿ-ում, բացի Հայաստանից, ընդգրկված են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Հասկանալի է, որ Նիկոլ Վովաևիչի համար Ռուսաստանն է մեղավոր բոլոր հնարավոր մեղքերի համար, բայց ո՞վ է երկրորդը։ Հիմա պարզվում է, որ դա Բելառուսն է: «ՀԱՊԿ անդամներից մեկը նշել է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, քաջալերել, հավատացել ու ցանկացել Ադրբեջանի հաղթանակը։ Եվ դրանից հետո Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատով ինչ-որ հարցե՞ր քննարկեմ»,-«ծերուկ» Լուկաշենկոյին է կշտամբել Հայաստանի վարչապետը, որն Ադրբեջանի նախագահի հետ անձնական զրույցի ժամանակ Լեռնային Ղարաբաղի պատերազմն անվանել էր «ազատագրական»: «Նորից մտածեցի, հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, քո ազատամարտից առաջ, երբ միասին ճաշի ժամանակ փիլիսոփայորեն զրուցում էինք։

Հետո եկանք այն եզրակացության, որ պատերազմը կարելի է հաղթել։ Դա կարևոր է, շատ կարևոր է պահպանել այս հաղթանակը։ Բայց մենք պայմանավորվեցինք, դուք այն ժամանակ բարձրացրեցիք այդ հարցը, որ պատերազմից հետո կսկսվի ամենադժվար ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի վերակենդանացնել ձեր ազատագրած հողերը, սկսել վերածնունդը։ Եվ հենց եկել է այդ դժվար պահը, երբ պետք է վերակենդանացնել այդ հողերը, պետք է մարդկանց վերադարձնել, իսկ ոմանք արդեն ծնվել են քաղաքում, հավանաբար խնդիր կլինի։ Հաղթեցիք, պահպանեցիք հաղթանակը»,- սրանք Լուկաշենկոյի խոսքերն են։ Արցախի նախկին բնակիչների հանդեպ ունեցած ամենայն հարգանքով հանդերձ, պետք է նշել, որ Բելառուսը, Ռուսաստանը և ինքը՝ Հայաստանը, իրավաբանորեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս։ Փաշինյանի ձեռքում էր ճանաչել այդ հանրապետության անկախությունը և պաշտպանել այն Հայաստանի բոլոր ուժերով, բայց նա նախընտրեց կողմ քաշվել։

Բայց հիմա նա պահանջում է նախագահ Լուկաշենկոյից ներողություն խնդրել իբր Արցախի դեմ պատերազմ նախապատրաստելու գործում Բաքվին օգնելու համար: Ի՜նչ հարմար դիրքորոշում։ Ի դեպ, ո՞վ էր, ըստ Փաշինյանի, երկրորդը, որն օգնեց Բաքվին պայքարել իր երկրի դեմ։ Ըստ երևույթին, հայ «ազգային առաջնորդը» նկատի ունի Ռուսաստանին, որը Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարն էր։ Բաքուն Մոսկվայից գնել է բազմատեսակ ու բազմաբնույթ զենք ու զինամթերք: Ժամանակին Իլհամ Ալիևը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողներին. «Մենք զենք ենք գնում բազմաթիվ երկրներից։ Ռազմական տեխնիկայի մեծ մասը մեզ մատակարարում է ոչ թե Թուրքիան ու Իսրայելը, այլ Ռուսաստանը։ Բայց, ի տարբերություն Հայաստանի, մենք վճարում ենք Ռուսաստանից գնված զենքի համար։

Իսկ Հայաստանը Ռուսաստանից զենք է ստանում անվճար: Մենք զենք ենք գնում նաև Իրանից, Ուկրաինայից, Բելառուսից։ Իհարկե, այսօր մենք հնարավորություն ունենք ձեռք բերելու ժամանակակից զինատեսակներ, որոնք օգնում են մեր բանակին վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը»։ Սարսափ, սարսափ: Ճիշտ է, բացի Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Թուրքիայից և Իսրայելից, Բաքվի համար զենքի մատակարարողների թվում են նաև Ֆրանսիան, Բուլղարիան, Իսպանիան, Չեխիան, Ռումինիան, Իտալիան, Խորվաթիան, Բոսնիան, Սլովակիան, Վրաստանը, Սերբիան, Պակիստանը և նույնիսկ ՀԱՀ-ը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ռուսաստանի մասնաբաժինը Երևանի կողմից գնված սպառազինության ընդհանուր ծավալում մինչև վերջերս հասնում էր 90 %-ի։ Միաժամանակ, որպես դաշնակից ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, Հայաստանը կարող էր դրանք գնել առավել շահավետ պայմաններով՝ արտոնյալ վարկերով։ Բայց հիմա Ֆրանսիան սկսել է զենքի այդ շուկան մտնել որպես Հայաստանի «մեծ եղբայր»»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: