Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Իրականում նա անում է այն, ինչ իրեն հրամայված է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Politnavigator.net-ն իր «Ամերիկյան պուդել Փաշինյանը ցատկել է «Բատկայի» վրա. շուտով Պուտինի վրա կհարձակվի» վերնագրով հոդվածում գրում է, որ դիվանագիտական սկանդալ է Բելառուսի և Հայաստանի միջև, Երևանը «խորհրդակցությունների համար» հետ է կանչել Մինսկում իր դեսպանին, որից հետո Բելառուսի ԱԳՆ-ն է սիմետրիկ արձագանքել։ Սկանդալի պատճառը Նիկոլ Փաշինյանն է: Նրան դուր չի եկել, որ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսին այցելել է Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևին գովաբանել է «վերադարձված» Արցախի համար՝ խոստանալով վերականգնման հնարավոր օգնություն։ Փաշինյանն ասել է, որ Երևանը կարող է փոխել իր վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ, եթե Լուկաշենկոն ներողություն խնդրի Հայաստանից, կամ Բելառուսը լքի այդ կազմակերպությունը։

Բայց «Բատկայի» նկատմամբ պահանջները արդարացի կլինեին, եթե Փաշինյանն ինքը ժամանակին ճանաչեր Ղարաբաղը որպես հայկական, այլ ոչ թե հանձներ այդ չճանաչված հանրապետությունը։ Բելառուսցի մեկնաբանները Հայաստանի վարչապետի պահվածքը հիստերիկ են որակավորել։ «Նա փորձում է հայ հասարակության ուշադրությունը ներքաղաքական օրակարգից փոխել միջազգային խնդիրների վրա։ Տվյալ դեպքում դա արվում է Բելառուսի հետ հարաբերությունների սրման միջոցով, և Փաշինյանը անցել է ուղիղ վիրավորանքների»,- ասել է քաղաքագետ Վադիմ Գիգինը։ «Սա դժվար թե օգնի Փաշինյանին, նրա խնդիրը Լուկաշենկոն, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն, նրա հիմնական խնդիրը հայ ժողովուրդն է, որը չի ցանկանում, որ երկիրը մասնատվի իր արկածախնդիր քաղաքական սալտոների արդյունքում»,- կարծում է քաղաքագետ Ալեքսեյ Զերմանտը: «Փաշինյանը ուսապարկով եկավ իշխանության, ամեն ինչ արեց պատերազմ հրահրելու, ապա այդ պատերազմում պարտվելու համար:

Այժմ նա փորձում է մեղքը բարդել ուրիշների վրա: Դա կոչվում է հիստերիա»,- բացատրել է հեռուստալրագրող Գրիգորի Ազարենոկը: RT-ի թղթակից Կոնստանտին Պրիդիբայլոն էլ կարծում է, որ Փաշինյանը ցանկանում է Մինսկում բորբոքել «Բելոմայդան»։ «Մոտ մեկ տարի անց Բելառուսի նախագահական ընտրություններն են։ Իզուր չէ, որ հայ սորոսասանը իր հիստերիայի մեջ է ներքաշել հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Բելառուսին»,- ասել է նա։ Ռուս մեկնաբանները համաձայն են, որ Փաշինյանը գործում է Միացյալ Նահանգների թելադրանքով: «Ամերիկացիների հետ խորհրդակցելուց հետո Փաշինյանը հարձակվեց Կրեմլի վստահված անձի վրա։ ՀԱՊԿ, Բելառուս, հաջորդ թիրախն ակնհայտորեն լինելու է Ղազախստանը, իսկ հետո՝ Չինաստանը։ Պետք է աշխարհին հասկացնել, որ Փաշինյանը խելքը կորցրել է»,- ասել է քաղաքագետ Մաքսիմ Ժարովը։

«Իրականում նա անում է այն, ինչ իրեն հրամայված է։ Դա ասվել է հենց ԱՄՆ պատվիրակության ժամանումից հետո։ Նա դեռ վախենում է թաթը բարձրացնել նախագահ Պուտինի դեմ, բայց դա ևս տեղի կունենա»,- կանխատեսել է վերլուծաբան Մարատ Բաշիրովը։ «Հայաստանի ղեկավարի կողմից հակառուսական հայտարարությունների և գործողությունների ակտիվացումը տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի՝ Հայաստան կատարած այցից անմիջապես հետո։ Ըստ երևույթին, այնտեղ գաղտնի պայմանավորվածություն է եղել: Ամեն ինչ գնում է դեպի այն, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, կդառնա ՆԱՏՕ-ի գործընկեր, թեկնածու, ապա անդամ»,- իր կանխատեսումներում ավելի հեռուն է գնացել քաղաքագետ Սերգեյ Մարկովը»։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: