Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ավելորդ աղմուկի վտանգավոր շերտերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանը սկսել է տարբեր սպառազինություններ ձեռք բերել կամ դրանց նկատմամբ հատուկ հետաքրքրություն ցուցաբերել, ինչն, անշուշտ, հիանալի է: Իսկ եթե նախքան 2020 թվականը նման ակտիվ աշխատանք տարվեր զինամթերքի համալրման ուղղությամբ, միգուցե այսպիսի ծանր վիճակում չհայտնվեինք։ Սակայն ուշագրավ է, որ երբ որոշ քանակությամբ զենք է ձեռք բերվում, ավելին՝ նույնիսկ երբ պայմանավորվածություն է լինում պարզապես, ամբողջ համացանցում մեծ փիառ արշավ է կազմակերպվում, թե՝ «վերջապես փրկվեցինք», «ապրած կենան իշխանությունները, որ զենք են բերում» և այլն։ Ու ամենամտահոգիչն այն է, որ դեռ սպառազինությունները ձեռք չբերված՝ արդեն դրա մասին ազդարարվում է։

Նախ՝ շրջանառվում է, թե Հայաստանը հետաքրքրություն ունի այս կամ այն սպառազինության նկատմամբ։ Հետո հատուկ փիառ է կազմակերպվում այն ժամանակ, երբ պաշտոնական այցելություններ են կատարվում ու պայմանագրեր կնքվում։ Առանձին էլ մեծ գովազդային արշավ է անցկացվում այն ժամանակ, երբ այդ զենքերը հասնում են։ Ու բնական է, որ այսպիսի իրողությունը գրգռում է Ադրբեջանին, որն էլ տրամադրվում է հրադադարի ռեժիմը խախտելուն ու նոր ագրեսիա ձեռնարկելուն։ Պատահական չէ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու նոր պայմանագրերի կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դժգոհություն հայտնեց՝ հանդես գալով քաղաքական հայտարարությամբ։

Ընդ որում Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նշվում էր, որ իրավիճակի սրացման պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների վրա։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը կարող է սպառազինությունների ձեռք բերումը «պատրվակ» օգտագործել նոր ագրեսիա ձեռնարկելու համար։ Պարզ է, որ Ֆրանսիայի հարաբերությունները Թուրքիայի ու մասնավորապես Ադրբեջանի հետ լարված բնույթ են կրում։ Փարիզն իր հերթին փորձում է նաև ավելացնել իր ներկայությունն այն տարածաշրջաններում, որտեղ իր ու թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը բախվում են։ Դրա շրջանակներում էլ Ֆրանսիան զենք է մատակարարում Հունաստանին ու Հայաստանին։ Բայց խնդիրն այն է, որ Ֆրանսիան ու Արևմուտքը գործնական հողի վրա ի վիճակի չեն մեծ ներազդեցություն ունենալ Հարավային Կովկասում իրավիճակի վրա ու փոխել ուժերի հարաբերակցությունը։

Հիմա էլ Փարիզի քաղաքապետը և այլ հայտնի գործիչներ նախագահ Մակրոնին կոչ են անում ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան, բայց պարզ է, որ այդպիսի հայտարարությունները կոչերից այն կողմ չեն անցնելու։ Նույն կերպ Փարիզում պարբերաբար խոսում են Ուկրաինա զորք ուղարկելու մասին, բայց դրանք այդպես էլ մնում են խոսակցությունների մակարդակի։ Բացի այդ, հեռավոր տարածաշրջանը, ինչպիսին Հարավային Կովկասն է, այնքան էլ կենսական նշանակություն չունի Եվրոպայի, մասնավորաբար Ֆրանսիայի համար, որպեսզի ռազմաբազա բացի կամ գործնական ներկայություն հաստատի։ Իհարկե, Հայաստանի համար անհրաժեշտություն է տարբեր կողմերով Ֆրանսիայի ու մյուս արևմտյան երկրների հետ համագործակցությունը խորացնելը՝ մանավանդ, որ նրանք անհանգստացած են տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի չափից ավելի ուժեղացմամբ։

Ու եթե արևմտյան երկրները Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի գլխավորությամբ սպառազինություններ են մատակարարում Հունաստանին՝ այդ երկրի նկատմամբ Թուրքիայի ախորժակը զսպելու համար, նույնը հասկանալիորեն կարող են անել Հայաստանի դեպքում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ Հունաստանը արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի մաս է կազմում, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մյուս կարևոր հարցն այն է, որ Հարավային Կովկասում, ուզենք թե չուզենք, Ռուսաստանը թելադրող դիրքեր ունի։ Ուստի, այս հանգամանքը պետք է հաշվի առնել, ու եթե հայկական կողմը արևմտյան երկրների հետ հարաբերությունները խորացրեց ի հաշիվ Ռուսաստանի կամ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, ապա այս քաղաքականությունը կարող է ուղղակի ծանրագույն հետևանքներ ունենալ։ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը կարող է միայն փոխլրացնող բնույթ ունենալ։ Ու անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ մեր հարևան Իրանը ևս սվիններով կարող է ընդունել Արևմուտքի չափից ավելի մեծ ներկայությունը Հայաստանում։

Խոսվում է նաև Հնդկաստանից նոր զենքեր ձեռք բերելու մասին ու դրա ֆոնի ներքո խորանում են նաև Նյու Դելիի հետ Երևանի հարաբերությունները։ Պարզ է՝ Հնդկաստանն աջակցում է Հայաստանին, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը իր գլխավոր ախոյան Պակիստանի կողմից են հանդես գալիս ու նրան են աջակցում Քաշմիրի կոնֆլիկտում, բայց Հնդկաստանի համար Հայաստանի հետ գործարքներն ընդամենը կոմերցիոն բնույթ ունեն։ Չնայած Հնդկաստանի ազդեցությունը և տնտեսական հզորությունն աճում է, բայց սա այն դեպքը չէ, որ Հարավային Կովկասում կարողանա իրավիճակ փոխել։ Այս հանգամանքի հետ ևս պետք է հաշվի նստել։ Բացի այդ, կարելի է օգտվել նաև սպառազինություններ վաճառող այլ երկրների առաջարկներից, օրինակ՝ Չինաստանի։ Մյուս կարևոր արձանագրումն այն է, որ Հայաստանում զարգացած չէ սպառազինությունների արտադրությունը, որպեսզի փոքրանա մեր կախվածությունը արտաքին աշխարհից։

ՀՀ իշխանությունները տևական անընդհատ խոսում են ռազմարդյունաբերությունը զարգացնելուց ու պրոֆեսիոնալ բանակ ստեղծելուց, բայց ոչինչ չեն ձեռնարկում այս ուղղությամբ։ Եթե Հայաստանի ունեցած պոտենցիալը չի բավարարում, պետք է պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր երկրների հետ համատեղ արտադրության համար։ Ու սպառազինությունների ձեռքբերման և արտադրության զարգացումը պետք է տեղի ունենա հաստատուն քայլերով ու անաղմուկ կերպով՝ առանց ավելորդ ուշադրություն գրավելու»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: