Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2018 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանի պետական պարտքը սրընթաց աճում է։ Այս տարվա փետրվարի դրությամբ այն արդեն հատել էր 12 միլիարդ դոլարի սահմանը, ու, մասնագետների համոզմամբ, նման տեմպերով հեռու չէ այն օրը, երբ կանցնի նաև 13 մլրդ դոլարի սահմանագիծը։ Միայն անցյալ տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է 1 միլիարդ 208 միլիոն դոլարով ու տարեվերջին արդեն կազմում էր 11 միլիարդ 845 միլիոն դոլար։ Այնինչ, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու ժամանակ պարտքի ցուցանիշը կազմում էր ընդամենը 6,7 միլիարդ դոլար։ Ստացվում է, որ տարեկան՝ մի փոքր ավելի-մի փոքր պակաս, Հայաստանի պետական պարտքը մոտ 1 մլրդ դոլարով աճում է։ Պատահական չէ նաև, որ տարբեր վերլուծություններում, այդ թվում՝ միջազգային, ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, որ տարածաշրջանում ամենամեծ պարտքի բեռն ունի Հայաստանը։

Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ Հայաստանի պետական պարտքը վաղուց հատել է ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմանագիծը։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի պետական պարտքն ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։ Իսկ այսպիսի իրողությանը պետք է շատ լուրջ մոտենալ։ Սակայն Փաշինյանն ընթացքում փորձում է տարբեր հիմնավորումներ բերել, որ պետական պարտքի սրընթաց աճը լիովին բնականոն երևույթ է։ Այդ շրջանակներում էլ նա հայտարարում էր, որ պետք չէ վախենալ պետական պարտքի ավելացումից, քանի որ երկրներ կան, ընդ որում` զարգացած երկրներ, որոնք իրենց ՀՆԱ-ի 200 %-ի չափով պետական պարտք ունեն։ Բայց Հայաստանն իր ունեցած տնտեսական հնարավորություններով չի էլ կարող ոտք մեկնել զարգացած երկրների հետ։ Մյուս կողմից էլ՝ անգամ զարգացած տնտեսություն ունեցող երկրները սկսել են բավական լուրջ մոտենալ պարտքային բեռի ավելացման խնդրին։

Պետական պարտքի թեման լուրջ խնդիր է դարձել նույնիսկ ծավալային առումով աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ի համար՝ հատելով 31 տրիլիոն դոլարի սահմանագիծը։ Այդ է պատճառը, որ դիտարկվում է անգամ դեֆոլտի հեռանկարը, եթե պետական պարտքն առաջանցիկ տեմպերով շարունակի աճել։ Այս հարցը դարձել է ներքաղաքական քննարկումների օրակարգի կարևոր բաղկացուցիչ մաս, ու փորձ է կատարվում հատուկ գործիքներ ներդնել պարտքի ավելացման տեմպերը զսպելու համար։ Իսկ Հայաստանը մեկը մյուսի հետևից նոր ֆինանսական պարտավորություններ է ստանձնում, պետական պարտքի ավելացումը զսպող որևէ հանգամանք չկա։ Ավելին՝ Փաշինյանը փորձում է այս իրողությունն այն դիտանկյունից ներկայացնել, որ պետական պարտքի ավելացման գործելակերպը լիովին ընդունելի երևույթ դառնա հանրության համար։ Դրա համար էլ նա մեկ տարի առաջ հայտարարում էր, թե «պետական պարտքն ավելացել է, բայց ընտանիքում էլ, երբ սկսում են բարեկեցիկ ապրել, պարտքն ավելանում է»։ Նման համեմատությունն ինքնին առնվազն անլուրջ է:

Խնդիրն այլ է, եթե բարեկեցիկ ընտանիքը վարկային պարտավորությունների տակ է մտնում իր բիզնես գործունեությունն ընդլայնելու համար։ Իսկ եթե ընտանիքն անընդհատ պարտք է վերցնում սոցիալական խնդիրներ լուծելու համար, այստեղ բարեկեցության մասին խոսել պարզապես անհնար է: ՀՀ տնտեսությունը կարելի է համեմատել ոչ թե բարեկեցիկ ընտանիքի, այլ հենց նշյալ պատճառներով պարտքերի տակ խրված ընտանիքի։ Հարցն այն է, որ այս իշխանությունների պարագայում պետական պարտքի ավելացումը միտված է ոչ թե տնտեսության զարգացմանը և հավել յալ արդյունքի ստեղծմանը, այլ սոցիալական ծախսերի հատվածում առկա բացերի փակմանը։ Բացի այդ, վերցված միջոցները արդյունավետ չեն ծախսվում ու պետբյուջե հավաքագրված ֆինանսների հետ մեկտեղ շռայլվում են։ Իշխանության շրջանակում չկա տնտեսության և բիզնեսի զարգացմանը միտված օրակարգ։

Արտաքին հանգամանքները բարենպաստ կլինեն ու Հայաստանին վարկեր կտրամադրվեն, տնտեսությունը աճ կարձանագրի, իսկ երբ արտաքին պայմանները բարենպաստ չեն լինի, ՀՀ տնտեսությունն անկում կապրի։ Պարտքի հաշվին կատարված ծախսերն էլ հիմնականում ներկայացվում են որպես տնտեսական աճ։ Իշխանության գալու ճանապարհին 2018 թվականի մայիսի 1-ին Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր. «2017-ին 800 մլն դոլար պարտք ենք վերցրել, 700 մլն դոլարով աճեցրել ենք մեր ՀՆԱ-ն... Պատկերացնու՞մ եք, մեր վերցրած պարտքն ավելին է, քան մեր ստեղծած արդյունքը։ Հետևաբար, տնտեսական աճը ոչ թե տնտեսական աճ է, այլ վիճակագրական մանիպուլ յացիաների արդյունք»։ Հիմա ստացվում է, որ Փաշինյանը կատարում է այն, ինչին ընդդիմանում էր: Ներողություն, ոչ թե կատարում է, այլ «գերակատարում» է՝ միևնույն ժամանակ հիմա նշելով, թե պարտք վերցնելը վատ բան չէ: Դե բոլոր քպականների համար երևի դա սովորական բան է: Նրանք մինչև իշխանության գալը միշտ էլ կա՛մ պարտքով են ապրել, կա՛մ ուրիշների հաշվին...»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։