Հարձակվել են Վրաստանի նախկին նախարարի վրա
Անծանոթները հարձակվել են Վրաստանի նախկին նախարար Ալեքս Պետրիաշվիլիի վրա, նա ոտքի հարզենային վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Եվրաինտեգրման հարցերով նախկին նախարարը, ընդդիմադիր Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավարը, երեք ընկերների հետ այցելել էր գերեզմանատուն, երբ տեղի է ունեցել հարձակումը:
Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն: Ոստիկանությունը պատահարը բնորոշել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 117 հոդվածով, առողջությանը կանխամտածված ծանր վնաս հասցնել: Հետաքննության շրջանակներում ականատեսները հարցաքննվում են: