Կարմիր Խաչից այցելել են հայ ռազմագերուն
Ադրբեջանում Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեն տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանում գտնվող հայ գերուն այցելության վերաբերյալ։ Տեղեկացնում է azadliq.az կայքը։
Կայքի տեղեկություններով Բաքվում ԿԽՄԿ անդամները այցելել են 2014 թվականի դեկտեմբերի 26-ին ադրբեջանական կողմում գերի ընկած Արսեն Էդուարդի Բաղդասարյանին։ Նրանք տեղեկացրել են, որ հայ ռազմագերուց տեղեկություններ են փոխանցել նրա ընտանիքին և ընտանիքի մասին Արսեն Բաղդասարյանին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացրել հայ ռազմագերուն, նրան մեղադրելով հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար։ Այնուհետև Գյանջա քաղաքի ծանր հանցագործությունների գծով դատարանը հայ ռազմագերուն դատապարտել է 15 տարի խիստ ռեժիմով ազատազրկման։