ԱՄՆ-ում կոչ են արել վերսկսել միջուկային զենքի փորձարկումները
Եթե հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթի նախագահական ընտրություններում, ԱՄՆ-ն պետք է վերսկսի միջուկային զենքի փորձարկումները:
Այս մասին ասել է ԱՄՆ նախկին նախագահ Ռոբերտ Օ՛Բրայենի ազգային անվտանգության նախկին խորհրդականը։
«Միացյալ Նահանգները պետք է պահպանի տեխնիկական և քանակական առավելությունը Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի համատեղ միջուկային զինանոցների նկատմամբ»,- գրել է Օ'Բրայենը Foreign Affairs-ի հոդվածում:
Նրա խոսքով, եթե Մոսկվան և Պեկինը չմասնակցեն սպառազինությունների վերահսկման բանակցություններին, ապա Միացյալ Նահանգները պետք է վերսկսի միջուկային զենքի փորձարկումները: