Սաուդյան Արաբիայում շոգից ավելի քան 75 ուխտավոր է մահացել
Ավելի քան 40 ուխտավոր Հորդանանից և 35-ը Թունիսից մահացել են Սաուդյան Արաբիա ամենամյա ուխտագնացության ժամանակ ծայրահեղ շոգ եղանակի պատճառով: Այս մասին հայտնել են նրանց արտաքին գործերի նախարարությունները։
Եղանակի մոնիթորինգի AccuWeather կայքը Մեքքայում 45 աստիճան Ցելսիուսի առավելագույն ջերմաստիճան է հաղորդել: Սակայն թագավորության օդերևութաբանական ծառայությունն այդ օրը քաղաքի մեծ մզկիթում գրանցել է 52 աստիճան Ցելսիուս:
Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ միայն կիրակի օրը 2764 ուխտավոր արևահարվել է: