ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար նոր շտաբ կստեղծի Գերմանիայում
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը հաստատել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում շտաբի կառույցի ստեղծումը՝ Ուկրաինային սպառազինությունների մատակարարման նյութատեխնիկական ապահովման համար։
Այս մասին Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը։
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն մի քանի հարյուր սպաներ կտեղափոխվեն Վիսբադենի շտաբ՝ Ուկրաինայի սպառազինությունների մատակարարումն ապահովելու համար: