Իսրայելը պատրաստ է հարձակվել Լիբանանի վրա
Իսրայելի պաշտպանության բանակի հյուսիսային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Օրի Գորդինը և օպերատիվ տնօրինության ղեկավար գեներալ-մայոր Օդեդ Բասյուկը հաստատել են Լիբանանում մարտական գործողությունների պլանները: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ ասվում է, որ գեներալները հանդիպում են անցկացրել, որի ընթացքում հաստատվել են Լիբանանում հարձակման օպերատիվ պլանները:
Բարձրագույն հրամանատարությունը նաև որոշումներ է ընդունել՝ կապված ցամաքում ուժերի պատրաստվածության արագացման հետ,- ասվում է հայտարարության մեջ։