Թրամփը Բայդենին անվանել է ֆաշիստ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմն անվանել է ֆաշիստական ռեժիմ՝ ներգաղթային քաղաքականության պատճառով։
Այս մասին գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
«Բայդենի անօրինական ներգաղթյալների համաներումն ուղղակի հարձակում է ամերիկյան ժողովրդավարության վրա և ևս մեկ օրինակ, թե ինչպես է Բայդենը կործանում մեր սահմանադրական համակարգը և այն փոխարինում կոռումպացված և ֆաշիստական ռեժիմով: Սրանք ֆաշիստներ են: Սրանք վատ մարդիկ են»,-ասել է Թրամփը:
Այսպես է նախկին նախագահը մեկնաբանել Բայդենի միգրացիոն քաղաքականությունը: