Իսրայելը թույլ կտա ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հեռանալ Գազայից միայն մեկ պայմանով
Իսրայելն ընդունում է պատանդների ազատ արձակումից հետո հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը և պատրաստ է դիտարկել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին Գազայի հատվածը լքելու և այլ երկիր տեղափոխվելու հնարավորություն տալը:
Այս մասին Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Կառավարության ղեկավարը բացատրել է, որ Իսրայելը պատրաստ է ժամանակավոր հրադադարի` պատանդներին ազատ արձակելու դիմաց, սակայն Համասը հրաժարվում է դա անել առանց մշտական հրադադարի։
Ըստ Նեթանյահուի` ռազմական գործողությունների դադարեցումը ՀԱՄԱՍ-ին թույլ կտա վերահսկողություն պահպանել Գազայի վրա:
Այդ կապակցությամբ նա պաղեստինյան շարժման ղեկավարությանը, մասնավորապես Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին մեղադրել է կարգավորմանը խոչընդոտելու մեջ։