Վրաերթի ենթարկված 41-ամյա տղամարդը մահացել է
![Վրաերթի ենթարկված 41-ամյա տղամարդը մահացել է](/timthumb.php?src=disc/18-06-24/ff20d84ef728246f926530670520f5fc.jpg&w=780)
Հունիսի 17-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի կրպակին, այնուհետև վրաերթի է ենթարկել 41-ամյա Սունիլ Կ.-ին, որը տեղում մահացել է, իսկ «Նիսանի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: