Կառավարումը պետք է փոխանցվի երիտասարդներին. Սասուն Միքայելյան. (տեսանյութ)
Քաղաքացիական պայմանագրի Հրազդանի տարածքային կառույցում այս պահին ընթանում է Սասուն Միքայելյանի հանդիպումը համայնքի բնակիչների հետ:
Հիշեցնենք որ Քաղաքացիական պայմանագիրը որոշում է կայացրել Սասուն Միքայելյանին առաջադրել որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածու: Հրազդանի նախկին քաղաքապետ, ՔՊ անդամ Սասուն Միքայելյանը նշեց, որ Հրազդանում տարածված տեսակետ կա, թե ինքը գալիս է պրոբլեմներ ստեղծելու, բայց, ըստ նրա, դա թյուրըմբռնում է և ինքը գալիս է ոչ թե իր թիմի քաղաքապետ, այլ` Հրազդանի:
«Գալիս եմ, որ բոլոր մոլորվածներին ու չկողմնորոշվածներին բացատրեմ`ուզում եմ Հրազդանում վիճակը փոխվի: Ես մոտ վաթսուն տոկոս երիտասարդ եմ բերելու և ուզում եմ, որ կառավարումը փոխանցվի երիտասարդներին»,- ասաց նա:
ՔՊ անդամները և հրազդանցիները Սասուն Միքայելյանի համար պաստառ էին պատրաստել` Սասուն Միքայելյանի պատկերով, որում գրված էր. «Որ ժպտաս Հրազդան, Սասուն Միքայելյան»:
Մանրամասները` տեսանյութում