Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը Ուկրաինական հարվածի հետևանքով հնարավոր է զոհվել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլչակովը. ռուսական աղբյուրներՀորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՊարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի օրերին ֆիստիվալներ անեք, էլ ուրիշ օր չկա՞. Վարդանյան (տեսանյութ)Բյուրեղավանում վթարային ջրանջատում կլինիԻնչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սոչիին. կան վիրավորներՄեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. ՍուրենյանԷսի շատ դաժшն հետևանք կունենա, չի կարելի, մենք մարդ ենք՝ ստեղ նստած․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Գանձասարը հայկական է և չպետք է թույլ տալ՝ այս փաստերը խեղաթյուրվեն․ պահանջում եմ ՀՀ-ից որևէ արձագանք հնչի․ Աննա Գրիգորյան
Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱգրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան
Քաղաքականություն

Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը

Վերջին շրջանում ՀՀ իշխանության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախակիացել է արցախցիների հասցեին անընդունելի խոսույթն, ինչը որոշ շրջանակներում  էլ ավելի է բորբոքում հակաարցախյան տրամադրություններ։ Այս մասին ասված է  «Մենք կանք» նախաձեռնության հայտարարության մեջ։

Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարվածն ընդունել է որպես անձնական ցավ, պետական բարձր պաշտոններ զբաղեցնողների շարքերում կան այնպիսիք, որ հանդիմանում  են արցախցիներին իրենց տունն ու հողը լքելու մեղադրանքով, որտեղ ապրել են հազարամյակներով։ Իրավիճակի անհեթեթությունը նրանում է, որ հենց ներկա իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունն է արցախյան հիմնահարցը  հանգեցրել նման հանգրվանի։  Շարունակելով կեղծիքի ու ստի քարոզչությունը, Փաշինյանը հայտարարում է, որ դեռ 2018թ.֊ին գիտեր` Ղարաբաղը չի կարող Հայաստանի մաս կազմել, չնայած որ  2019֊ին Ստեփանակերտի հրապարակում հնչեցրել է «Արցախը Հայաստան է ու վերջ»։

Հայտարարելով, թե արցախցիների ելքի բուն նպատակը Հայաստանում իր իշխանության տապալումն էր կամ, որ հայկական Արցախը Հայաստանը  «Ռուսաստանի գուբեռնիա» դարձնելու ուղիղ ճանապարհ է, Փաշինյանը հերթական անգամ ցուցադրում է ոչ միայն իր մակերեսային պատկերացումները ղարաբաղյան հակամարտության շուրջ, այլ նաև գիտակցաբար խեղաթյուրում է պատմությունն ու արցախյան խնդրի էությունը։ Այսօր հարցականի տակ է դրվում ոչ միայն արցախցիների ապագան, այլ նաև արդեն անցյալը։ Արժեզրկվում են մեր հաղթանակներն ու ձեռքբերումները, ամենաբարձր ամբիոններից փորձում խոցել մեր արժանապատվությունն ու պատիվը։ Հայաստանի իշխանությունների չհաշվարկված ու անհեռանկարային քաղաքականությունը` կապված արցախցիների քաղաքացիության, ազատ տեղաշարժի, փաստաթղթավորման հետ, ինչպես նաև բնակարանային ծրագրերի նախագծերի առաջարկումն` առանց հաշվի առնելու բուն արցախցիների տեսակետները, վիժեցնում են մեր ներկայի ու ապագայի շուրջ երկխոսելու կարևորությունը։

«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունն իր վրդովմունքն է հայտնում բազմակողմ խտրական փաստերի, արցախցիների բազում խնդիրների լուծման տորպեդահարման փորձերի շուրջ, ինչպես նաև Ադրբեջանի նկրտումներին` միջազգային քաղաքական օրակարգից արցախյան հիմնախնդրի դուրս մղմանը Հայաստանի իշխանությունների օժանդակ քաղաքականության առնչությամբ։ Մենք երախտապարտ ենք այն ամենի համար, ինչ տարբեր մակարդակներում արվում է արցախցիների համար, սակայն գտնում ենք, որ արցախյան խնդրի նշաձողի իջեցումը մինչև  արցախցիներին ֆինանսավորելու թեմա, անթույլատրելի է։

Մենք կարիք ունենք քաղաքական ու իրավական աջակցության, միջազգային հարթակներում մեր իրավունքների պաշտպանության, մեր քաղաքական խնդիրների համակարգային ու ռազմավարական լուծումների, ինչպես նաև տակտի ու ապրումակցման։

Վերջապես ՀՀ իշխանությունները պետք է գիտակցեն, որ հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը։ Կոչ ենք անում քաղաքական առաջնորդներին` քաղաքական, իսկ իրավաբաններին իրավական գնահատական տալ գործող  իշխանությունների նման հռետորաբանությանը։